Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցումը Ֆրանսիայի համար ճանապարհ է հարթում դէպի Nabucco
11:07 / 16.10.2009
Ֆրանսիական GdF Suez էներգետիկ հոլդինգը յայտարարել է Nabucco գազամուղի շինարարութեան նախագծում ընդգրկւելու ծրագրերի մասին։ Ինչպէս հաղորդել է «Կոմերսանտը», ֆրանսիական կողմը նախատեսում է նաեւ դառնալ Ռուսաստանի գործընկերը՝ Nabucco-ի հետ մրցակցող Nord Stream и South Stream նախագծերում։ Հրատարակութեան կարծիքով, այդպիսով համաշխարհային էներգաշուկայում Ֆրանսիան փորձում է առաւելագոյնս ամրապնդել իր դիրքերը։
Նախօրէին GdF Suez-ի նախագահ Ժերար Մեստրալլեն յայտարարել է Nabucco-ի բաժնետէրերի շարքն ընդգրկւելու ընկերութեան պատրաստականութեան մասին։ «Քաղաքական բնոյթի մի շարք դժւարութիւններ վերացւել են», պարզաբանել է նա՝ նշելով, որ դա թոյլ է տալիս «նորովի անդրադառնալ նախագծում կատարւելիք երկարաժամկէտ ներդրումների հարցին»։
Թերթը նշում է, որ ֆրանսիական ընկերութիւնն առաջին անգամ փորձել էր ընդգրկւել նախագծում 2007 թւականին, սակայն 2008 թւականի սկզբին անցկացւած մրցոյթում պարտւել էր գերմանական RWE-ին, քանի որ Թուրքիան գաղտնի վետօ էր դրել նախագծում ֆրանսիացիների ընդգրկւելու վրայ՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցով ծագած քաղաքական տարաձայնութիւնների պատճառով։
Վերջերս Թուրքիան ու Հայաստանը ստորագրեցին սահմանների բացման յուշագիրը եւ սկսեցին վիճելի մի շարք հարցերի կարգաւորումը։ Իսկ անցած շաբաթ Ֆրանսիայի նախագահ Նիկոլայ Սարկոզին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գիւլի հետ հանդիպելուց յետոյ յոյս յայտնեց, որ GdF Suez-ը շուտով կը կարողանայ մասնակցել Nabucco-ին։
7,9 մլրդ. արժողության տարեկան 31 մլրդ. խոր. մետր հզօրութեամբ Nabucco գազատարը 2015 թւականին պէտք է Վրաստանի ու Թուրքիայի տարածքներով դէպի Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա եւ Ավստրիա բնական գազ մատակարարի Իրանից, Թուրքմենիայից եւ Ադրբեջանից։

Նախագծի բաժնետէրերն են՝ OMV-ն, MOL-ը, Transgaz-ը, Bulgarian Energy Holding-ը, BOTAS-ն ու RWE-ը։
Մինչդեռ, աւելի վաղ NEWS.am-ի փորձագիտական բաժինը մանրամասն վերլուծել էր Nabucco նախագծին Հայաստանի միանալու հեռանկարները։
Նշւում էր, որ Nabucco-ին Հայաստանի միացումը մեխանիկօրէն ենթադրում է այդ նախագծին Ռուսաստանի ու Իրանի միացում, ինչպէս նաեւ կա՛մ Հայաստան-Թուրքիա գազատարի շինարարութիւն, կա՛մ Իրան-Հայաստան գազամուղի միացում Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին, որը կապոյտ վառելիք է մատակարարում Շահ Դենիզ հանքավայրից։ Նման սցենարը, մասնաւորապէս, դեռեւս մի քանի տարի առաջ չէր բացառում «Հայռուսգազարդ» ընկերութեան ղեկավար Կարէն Կարապետեանը։
Աւելի վաղ «Նորավանք» հիմնադրամի գործադիր տնօրէնի տեղակալ Սեւակ Սարուխանեանը յայտարարել է նաեւ, որ հայ-թուրքական սահմանի բացումը հնարաւոր է դարձնում Nabucco-ին Հայաստանի մասնակցութիւնը։

Ըստ նրա, հազիւ թէ գազը երկիր մուտք գործի Ադրբեջանից, սակայն մինչեւ Թուրքիայի տարածք Իրան-Հայաստան գազատարի երկարաձգման հաւանականութիւն կայ, ինչի հետեւանքով էլ Հայաստանը կդառնայ նախագծի մասնակից։ "Նպատակայարմար կլիներ գազատարի Ադրբեջանից Հայաստան այնուհետեւ Թուրքիա անցումը, սակայն մենք ունենք չլուծւած խնդիր (Ղարաբաղի խնդիրը – NEWS.am)։
«Եթէ այն նոյնիսկ լուծւի, պէտք չէ սպասել, որ յաջորդ օրն իսկ Ադրբեջանը կսկսի գազատար կառուցել դէպի Հայաստան, քանզի էնէրգետիկ քաղաքականութեան հիմնական սկզբունքներից մէկը երկարաժամկէտ վստահութիւնն է, որը երկու երկրների միջեւ չի ծագի նաեւ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծելուց յետոյ»,- ասել է Ս. Սարուխանեանը։
0 Պատգամ:
Post a Comment