ՀՅԴ.– Իշխանութիւնները սկսում են հասկանալ մեր մտահոգութիւննները


20:25 / 16.10.2009
Եթէ իշխանութիւնները չլսեն ժողովրդին եւ վաւերացնեն հայ-թուրքական արձանագրութիւնները, ապա ժողվուրդը կը սրբի վաւերացնողներին:

Այդ մասին յայտարարել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը հոկտեմբերի 16-ին կայացած ՀՅԴ հանրահաւաքում:
Յովհաննիսեանը իր խօսքը սկսեց ցաւակցութիւններով, որ «մեզ չյաջողւեց կոտրել չարաբաստիկ արձանագրութիւնների ստորագրումը»: «Նաեւ ցաւակցութիւններս ԱԳ նախարարին, որին եւրոպացի չինովնիկներից մէկը թոյլ տւեց թշերին խփել»,- նշեց դաշնակցական պատգամաւորը: Վերջինս անդրադառանալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի ուղերձին, նատեց, որ ուղերձը պարունակում էր բոլոր այն մտահոգութիւնները, որ իրենք էլ ունեն:
«Սա նշանակում է, որ իշխանութիւնները սկսում են հասկանալ մեր մտահոգութիւննները: Ուրեմն օպիտի աւելի սեղմենք օղակը, ճնշումը, որ չվաւերացնեն: Եթէ ժողովրդի ձայնը չլսեն եւ վաւերացնեն, ապա ժողովուրդը կսրբի այդ փաստաթղթերը ստորագրողներին»,- ասաց Վահան Յովհաննիսեանը եւ դիմեց Ազգային Ժողովի պատգամաւորներին. «Նրանք պէտք է կողմնորոշւեն, իշխանութեան հե՞տ են, թէ՞ ժողովրդի:
Նախագահի ուղերձը պէտք է ձեզ համար դառնայ ուղեցոյց եւ չփորձեք անտեսել նրա մտահոգութիւնները»:

0 Պատգամ: