ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԲԱՆԱԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ


Ադրբեջանի նախագահ, գերագոյն հրամանատար Իլհամ Ալիեւը կոչ է արել երկրի բանակին պատրաստ լինել: Ըստ նրա, պատերազմը դեռեւս աւարտւած չէ եւ Ադրբեջանի բանակը պէտք է ամէն պահի պատրաստ լինի «վերադարձնել իր հողերը»: «Այսօր հակամարտութիւնը դեռեւս կարգաւորւած չէ: Մենք ձգտում ենք լուծել այն բանակցութիւնների միջոցով:

Սակայն մեր սկզբունքային դիրքորոշումը միանշանակ է` հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում, հայկական զինւած ուժերը պէտք է դուրս բերւեն «մեր հողերից», մեր հայրենակիցները պէտք է վերադառնան իրենց հայրենի օջախները:
Այս շրջանակներից դուրս ոչ մի այլ մօտեցում չի քննարկւում եւ Ադրբեջանը բազմիցս է արտայայտել իր դիրքորոշումն այս հարցի շուրջ»,-ասել է պետութեան ղեկավարը` յաւելելով, որ, Ադրբեջանը կշարունակի աւելացնել իր ռազմական հզօրութիւնը, անկախ այն բանից, որ դա հսկայական ծախսեր է պահանջում, հաղորդում է Bakiliar.AZ-ը:

0 Պատգամ: