Բուրսայում պատրաստւում են Հայաստանի նախագահի ժամանմանը


16:22 / 13.10.2009

Հայաստանի պետական պահպանութեան ծառայութեան աշխատակիցներն իրենց թուրք գործընկերների հետ շուրջ 2 օր է աննախադէպ միջոցառումներ են իրականացնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի՝ Բուրսա կատարելիք այցի շրջանակներում:

Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, Հայաստանի նախագահի թիկնազօրի չորս մեքենաներով ինքնաթիռն արդէն այսօր ժամանել է թուրքական քաղաք:
Յիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հաւաքականների ֆուտբոլային հանդիպումը, որի ընթացքին հետեւելու են երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսեանն ու Աբդուլա Գիւլը: Ինչպէս արդէն յայտնել ենք, հայ ֆուտբոլիստների եւ հիւրերի անվտանգութիւնն ապահովելու միջոցառումներին մասնակցում են Թուրքիայի բոլոր ուժային կառոյցները:
Խաղի անվտանգութիւնն ապահովելու են 3 հազար ոստիկաններ եւ զինւորականներ, քաղաքացիական հագուստով եւս 500 ոստիկան նստած են լինելու երկրպագուների շարքերում:

0 Պատգամ: