Սերժ Սարգսեանի հանդիպումն Աբդուլահ Գիւլի հետ սկսւել է
19:06 / 14.10.2009Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գիւլը քիչ առաջ ժամանել է Բուրսայի «Ալմիրա» հիւրանոց, որտեղ հանգրւանել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի գլխաւորած պատւիրակութիւնը:
Ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, հիւրանոցում կայանալու է նախագահների հանդիպումը դէմ առ դէմ ձեւաչափով, ապա լինելու է հիւրասիրութիւն, որից յետոյ երկու երկրների նախագահները կը մեկնեն Բուրսայի Աթաթուրքի անւան մարզադաշտ՝ դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հաւաքականների ֆուտբոլային հանդիպումը:
Յիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 14-ին կայանալու է երկու երկրների հաւաքականների հանդիպումը: Նախորդ հանդիպումը կայացել է 2008թ. սեպտեմբերի 6-ին՝ Երեւանում, եւ թուրքական ընտրանին 2:0 հաշւով յաղթանակ է տարել Հայաստանի թիմի նկատմամբ:

0 Պատգամ:
Post a Comment