Հայաստանի քաղաքական գործիչները կանխատեսում են ֆուտբոլի հաշիվը
18:49 / 14.10.2009
Այսօր թուրքական Բուրսա քաղաքում Երեւանի ժամանակով 23:00-ին տեղի կունենայ 2010 թւականի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը։
Խաղին ներկայ են գտնւելու նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսեանն ու Աբդուլլահ Գիւլը։
NEWS.am-ը քաղաքական գործիչներից փորձեց ճշտել, թէ ինչ հաշիվ են կանխատեսում այս հանդիպման համար։
Արամ Կարապետեան, «Նոր ժամանակներ» կուսակցութեան նախագահ.
«Շատ կուզէի, որ Հայաստանի հաւաքականը գոնէ այնտեղ (Թուրքիայում) յաղթէր, բայց ցաւօք, կարծում եմ, որ կամ ոչ ոքի կլինի, կամ մերոնք կպարտւեն։
Արմէն Մարտիրոսեան, „Ժառանգութիւն“ կուսակցութեան վարչութեան նախագահ. „Եթէ սպորտային առումով նայենք եւ քաղաքական բաղադրիչը հանէք,կարծում եմ, որ Թուրքիայի հաւաքականը կը յաղթի, քանի որ օբյեկտիվորէն՝ տեխնիկական, տակտիկական, ֆիզիկական առումով գերազանցում է Հայաստանի հաւաքականին։
Տիգրան Կարապետեան, Ժողովրդական կուսակցութեան նախագահ.
“Ես ուզում եմ՝ մերոնք յաղթեն։ Հաշիվը կլինի յօգուտ մեզ։ Այդպէս կցանկանայի, բայց իրականում ոնց կը լինի, չեմ կարող ասել։
Գագիկ Ջահանգիրեան, Հայ ազգային կոնգրես.
Խաղը կաւարտւի այնպէս ինչպէս մինչ հիմայ է աւարտւել:
Վիկտոր Դալլաքեան, ԱԺ պատգամաւոր, ՀՖՖ գործկոմի անդամ.
»Հայաստանի հաւաքականին ցանկանում եմ յաջողութիւն եւ համոզւած եմ, որ եթէ Հայաստանի հաւաքականը ցոյց տայ այն խաղը, որ ցուցադրեց Իսպանիայի հետ հանդիպմանը, ապա կարող է յաղթել Թուրքիայի ուժեղ հաւաքականին։
Գալուստ Սահակեան, Հայաստանի հանրապետական կուսակցութեան
Փոխնախագահ. «Հաշիվը չգիտեմ, բայց պատւով դուրս կգանք։ Ակնկալում եմ, որ մերոնք բարեյաջող կխաղան»։
Նշենք, որ ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Սպարտակ Սէյրանեանը մեր հարցին, թէ ինչ հաշւով կաւարտւի խաղը, պատասխանեց, որ կանխագուշակութեամբ չի զբաղւում, իսկ Արմէն Ռուստամեանն ընդհանրապէս հրաժարւեց պատասխանել հարցին։
Յիշեցնենք, որ 2008 թւականի սեպտեմբերի 6-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած Հայաստան-Թուրքիա հանդիպումը աւարտւել է 2:0 հաշւով՝ յօգուտ Թուրքիայի հաւաքականի։

0 Պատգամ:
Post a Comment