ԼԱՒՐՈՎ.–

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՌԵՒՏՐԻ ՄԷՋ ՉԻ ՄՏՆԻ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ


Ռուսաստանը չի ճանաչի Հիւսիսային Կիպրոսի անկախութիւնը` ի պատասխան Թուրիքայի կողմից Աբխազիայի և Հարաւային Օսիայի անկախութեան ճանաչման: Ռուսաստանը առևտրի մէջ չի մտնի:
Այդ մասին յայտարարութեամբ է հանդէս եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը, որը երկօրեայ այցով գտնւում է Սուխումիում:
Յիշեցնենք, որ նման հնարաւոր առևտրի մասին լուրեր էին տարածել թուրքական լրատւամիջոցները: Մենք հակւած չենք փոխադարձ` ես` քեզ, դու` ինձ սկզբունքով առաջնորդւող գործարքների:
Պատմական, բարոյական տեսանկիւնից` դրանք տարբեր իրավիճակներ են: Առևտուրն այստեղ անընդունելի է,- Ինտերֆաքսի փոխանցմամբ` յայտարարել է Լաւրովը:

0 Պատգամ: