ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ.–
Պատասխան են տալու պատմութեան առաջ



15 տարի պայքարում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան բուն տարածքի եւ ազատագրւած տարածքների վերաբնակեցման համար: Ոչ մի շարժ: Բայց չէ՞ որ եթէ այդ տարածքները վերաբնակեցւած լինէին, մենք այսօր չէինք ունենայ մադրիդեան սկզբունքներ, չէինք ունենայ Թուրքիայի կողմից հայ-թուրքական յարաբերութիւնները ԼՂ հիմնախնդրին շաղկապելու փորձերը: Ես վախենում եմ, որ նրանք, ովքեր յայտարարում են, թէ մենք հպարտ այս ճանապահով կը գնանք, այդ ճանապարհը շատ կարճ է լինելու:
Երբէք չի կարելի մտածել, որ պետական շահը եւ ազգային շահը այս դէպքում իրար հակադրւած են: Հեռու եմ խորը պատմական դետալների մէջ մխրճւելով` համեմատութիւններ անելուց, բայց 1938 թւականին Չեխոսլովակիայի անկումը արտաքին ճնշումների տակ զիջումը զիջումի հետեւից անելու արդիւնք էր: Կորցրին անկախութիւնը, պետականութիւնը, եւ դա շատ նման է մեր այսօրւայ իրավիճակին:
Կրկնում եմ` այլ էր ժամանակը, այլ էր հարեւանը, չնայած այնքան էլ այլ չէր` ֆաշիստական Գերմանիան էր, բայց մի տարբերութիւն կար այս ամէնի մէջ: Չեխ նախագահ Էդւարդ Պենէշը եւ արտգործնախարարը չէին փորձում համոզել սեփական ժողովրդին, որ իրենց պարտութիւնները դիւանագիտական յաղթանակ են:
Ստորագրելով արձանագրութիւնները` օրւայ իշխանութիւնները պատասխան են տալու ոչ թէ յաջորդ ընտրութիւնների ժամանակ, այլ հայոց պատմութեան առաջ:


«ԵՐԿԻՐ»

0 Պատգամ: