13.10.2009 19:30
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը հոկտեմբերի 9-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկւա» կինոթատրոնին յարակից տարածք) հոկտեմբերի 16-ին հանրահաւաք անցկացնելու մասին իրազէկում:
Երեւանի քաղաքապետարանը մերժել է զանգւածային հրապարակային միջոցառման անցկացումը` պատճառաբանելով` իբր, այդ օրը` նոյն ժամին, նոյն վայրում կայ եւս մէկ միջոցառում:
Քաղաքապետարանի որոշման մասին մեկնաբանութիւն ստանալու նպատակով դիմեցինք ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանին: «Քաղաքապետարանի որոշումը տրաֆարետային բնոյթ է կրում եւ ձեւական առումով` թերի է: Անյայտ է, թէ որ կազմակերպութիւնն է մեզանից առաջ դիմել եւ պատրաստւում է նոյն օրը, նոյն ժամին միջոցառում անցկացնել Ազնավուրի հրապարակում:

Առնւազն Երեւանի քաղաքապետարանի կայքում այդ մասին մերժման պահին որեւէ տեղեկատւութիւն չկար»,- նշեց Ա. Ռուստամեանը` յաւելելով, որ որոշումն ընդունւել է օրէնքի խախտումով, քանի որ արգելման դէպքում քաղաքապետարանը պարտաւոր է այլընտրանք առաջարկել:
Բայց այլընտրանքը ՀՅԴ-ին չի առաջարկւել: Ա. Ռուստամեանը վստահեցրեց, որ ՀՅԴ նախաձեռնած հանրահաւաքը, անկախ քաղաքապետարանի որոշումից, ինչպէս որ յայտարարւել էր, կայանալու է, եւ կոչ արեց քաղաքացիներին` մասնակցել հանրահաւաքին:
Յիշեցնենք, որ հանրահաւաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 16-ին` ժամը 18:00-ին:

0 Պատգամ:
Post a Comment