Wednesday, October 14, 2009

Ադրբեջանական դրօշներ

Ադրբեջանական դրօշներ


Հայաստան – Թուրքիա խաղը սկսւելուց 3 ժամ առաջ, Աթաթուրքի անւան մարզադաշտի շրջակայքը, որտեղ կայանալու է Թուրքիա-Հայաստան խաղը, արդէն լեփ-լեցուն է:
Այստեղ ոչ միայն չափից աւելի շատ են ոստիկանները, այլեւ երիտասարդ ֆուտբոլասէրները:
Նրանք կանգնած են դռների մօտ եւ բողոքում են ՈՒԵՖԱ-ին, որ իրենց հնարաւորութիւն չի տրւել խաղը դիտելու:
Յիշեցնենք, որ խաղի համար տոմսեր չեն վաճառվել, եւ մուտքը միայն հրաւիրատոմսով է:
Երիտասարդները' 12-17 տարեկան տղաներ, շատ ակտիւ են, այնքան, որ նոյնիսկ երբեմն նրանց մէջ տեղի է ունենում ծեծկռտուք:
Ի դէպ, Բուրսայի տարբեր մասերում արդէն կախւում են ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ադրբեջանի դրօշներ:
Ադրբեջանական դրօշներ երեւում են նաեւ մարզադաշտի շրջակայքում:

0 Պատգամ: