Երեւանում է լեգենդար Uriah Heep խումբը

16.10.2009
Գայանէ Դանիէլեան
Դեռ երկու ամիս առաջ յայտնի դարձաւ, որ բրիտանական աշխարհահռչակ Uriah Heep ռոք խումբը համերգ է ունենալու Հայաստանում։ «Շանթ» հեռուստաընկերութեան, «Արզնի» հանքային ջրերի եւ Վիբրոգրաֆուս ընկերութեան համատեղ նախաձեռնութիւնն է այս ծրագիրը, որը նաեւ բարեգործական է. համերգից ստացւած հասոյթը տրամադրւելու է Գիւմրիի երկրաշարժից տուժած բնակֆոնդի վերականգնմանը, համերգը նաեւ նւիրւում է «Շանթ» հեռուստաընկերութեան հիմնադրման 15-ամեայ եւ խմբի ստեղծման 40-ամեայ յոբելեաններին։
Uriah Heep-ի երեւանեան համերգը կը կայանայ հոկտեմբերի 16-ին Մարզահամերգային համալիրում: «Հնչելու են հին ու նոր երգեր, մի փոքր ամէն ինչից», - լրագրողների եւ խմբի երկրպագուների հետ կազմակերպւած հանդիպման ժամանակ նշեցին խմբի անդամները:
Սա լեգենդար խմբի առաջին այցն է Հայաստան եւ առաջին համերգը Երեւանում, որին մասնակցում են Mick Box-ը /գիթառ, վոկալ/, Trevor Bolder-ը /բաս գիթառ, վոկալ/, Bernie Shaw-ն /հիմնական վոկալ/, Phil Lanzon-ը /ստեղնաշար, վոկալ/, Russell Gilbrookեւը /հարւածային գործիքներ, վոկալ/։
Երաժիշտներն արդէն հասցրել են շրջել Երեւանում, տեսարժան վայրեր դիտել. «Մեզ համար ամէն ինչ շատ հետաքրքիր է, յատկապէս, երբ առաջին անգամ ես մի երկիր այցելում։ Յոյս ունենք, որ այստեղ մեծ յաջողութիւն կունենանք եւ ամէն տարի կը վերադառնանք Երեւան”, - ասաց Միք Բոքսը։

0 Պատգամ: