Մարտի 28–ին եկեղեցին տօնում է Ծաղկազարդը


15:45 • 27.03.10
Մարտի 28-ին Հայաստանեաց Առաքելական Սուրբ Եկեղեցին տօնելու է Ծաղկազարդը` Երուսաղեմ Յիսուս Քրիստոսի յաղթական մուտքի յիշատակը։
Ծաղկազարդի տօնին, որ տարիներ առաջ հռչակւել է որպէս մանուկների օրհնութեան օր, բոլոր եկեղեցիներում կատարւելու է մանուկների օրհնութեան յատուկ արարողութիւն։

Tert.am


Քրիստոսի Մուտքը Երուսաղէմում

( Ծաղկազարդ)

( Մատթէոս ԳԼ.իա- 21 . համար 1-13)

Յիսուս եւ աշակերտների երբ Երուսաղէմին մօտեցան եկան Բեթփագէ, Ձիթենեաց լերան մօտ, այն ժամանակ Յիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու նրանց ասաց. Գնացէ՛ք այդ գիւղը, որ ձեր դիմացն է, եւ այնտեղ կը գտնէք կապւած մի էշ եւ նրա հետ՝ մի քուռակ. արձակեցէ՛ք բերէք ինձ։

Եւ եթէ մէկը ձեզ բան ասի, կ'ասէք, որ Տիրոջը պէտք են. եւ նա իսկոյն դրանք կ'ուղարկի։ Բայց այս բոլորը եղաւ, որպէսզի կատարւի մարգարէի խօսքը, որ ասում է. Ասացէ՛ք Սիոնի դստերը, ահա դէպի քեզ է գալիս քո թագաւորը՝ հեզ եւ նստած էշի ու էշի քուռակի վրայ։ Աշակերտները գնացին եւ արեցին, ինչպէս Յիսուս իրենց հրամայել էր. եւ էշն ու քուռակը բերեցին, նրանց վրայ զգեստներ գցեցին. եւ նա նստեց դրանց վրայ։ Եւ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրայ, իսկ ուրիշներ ծառերից ճիւղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրայ։ Առաջից եւ յետեւից գնացող ժողովրդի բազմութիւնը աղաղակում էր ու ասում. Օրհնութի՜ւն Դաւթի Որդուն, օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնութի՜ւն՝ բարձունքներում։ Եւ երբ նա մտաւ Երուսաղէմ, ամբողջ քաղաքը դղրդաց, եւ ասում էին՝ ո՞վ է սա։ Իսկ ժողովրդի բազմութիւնն ասում էր. Սա Յիսուս մարգարէն է, որ Գալիլիայի Նազարէթ քաղաքից է։

Եւ Յիսուս մտաւ տաճար ու դուրս հանեց բոլոր նրանց, որ տաճարի մէջ վաճառում ու գնումներ էին անում. նա շուռ տուեց լումայափոխների սեղաններն ու աղաւնի վաճառների աթոռները։ Եւ նրանց ասաց. Գրւած է՝ իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ (բնակարան) էք արել այդ :

Բայց ցաւոք սրտով պէտք է ասել, որ մեր Եկեղեցիները նորից դարձել են տարբեր...........տեղ:

0 Պատգամ: