Թուրքիայի արևելեան շրջանները դատարկւում են

15:29 • 24.03.10
Թուրքիայում ներքին գաղթը հասել է ահռելի չափերի: Միայն 2009թ. երկրի արևելեան և հարաւ–արևելեան շրջաններից դէպի արևմտեան շրջաններ է տեղափոխւել 5.5 միլիոն մարդ:
CNNTurk-ի փոխանցմամբ` այս մասին է յայտարարել Դիարբեքիրի Դիջլէ համալսարանի գրականութեան ֆակուլտետի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Ռուսթեմ Էրքանը:
Թուրք փորձագէտի խօսքով` արևելեան շրջանների բնակչութիւնը հիմնականում գաղթում է Մարդինից, Շանլըուրֆայից, Վանից և Աղրըից` բնակութիւն հաստատելով Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մերսինում, Քոջաէլիում, Բուրսայում և Մանիսայում:
Ըստ Ռուսթեմ Էրքանի` Թուրքիայի արևելեան շրջաններից տեղափոխութիւնների գլխաւոր պատճառներն են գործազրկութիւնը և ցածր կենսամակարդակը:

Tert.am

0 Պատգամ: