Թուրքիան այլ երկրների խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութեան քննարկումների հարցը կը տեղափոխի միջազգային իրաւունքի դատարաններ
16:07 / 24.03.2010
Թուրքիայի արտգործնախարարութեան մամլոյ խօսնակ Բուրաք Օզուգերգինը յայտարարել է, որ խորհրդարանների կողմից պատմական խնդիրների քննարկումները իրաւական չեն:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Օզուգերգինը նշել է, որ Թուրքիայի օրակարգում է խորհրդարանների կողմից Հայոց Ցեղասպանութեան քննարկումները միջազգային իրաւունքի դատարաններ տեղափոխելու հարցը:
ԱԳՆ խօսնակը հնարաւոր տարբերակներից նշել է Եւրոպայի մարդու իրաւունքների դատարան դիմելը:
Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրէսի յանձնաժողովի եւ Շւէդիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող նախագծերի ընդունումից յետոյ Անկարա յետ կանչւած դեսպանների ճակատագրին, Օզուգերգինը յայտնել է, որ երբ ժամանակը գայ, նրանք կը վերադառնան իրենց պարտականութիւնների կատարմանը:

Լուրեր Հայաստանից
*** Ըստ երեւոյթի Թուրքիան Հայերից աւելի շատ է աճապարում Հայոց Ցեղասպանութեան Հարցը, Եւրոպայի մարդու իրաւունքների եւ միջազգային ուրիշ դատարաններում քննարկելու համար։ Թրքական իշխանութիւնները ինքնազսպումը ձեռքից տալով, ամէն պատի դիմում են, ինչ որ պատասխան լսելու համար, սակայն միջազգային ու համամարդկային տրամադրութիւնները կարծես չեն քայլում Ցեղասպաութեան հեղինակների ժառանգների ցանկութեամբ, ու հէնց այդ պատճառ է դառնում որ դիմեն խելակորոյս միջոցառումների, որի վերջինը ըստ երեւոյթի հէնց այս էր։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment