Արցախում արդէն պատրաստւում են մեծ Տօնախմբութեան
Շուշիի ազատագրման եւ Պաշտպանութեան բանակի օրւան նւիրւած տօնակատարութիւններ
Արցախում արդէն նախապատրաստւում են Մեծ Հայրենականում տարած յաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Պաշտպանութեան բանակի օրւան նւիրւած տօնակատարութիւններին:
Կառավարութեան որոշմամբ` արդէն հաստատւել է տօնական միջոցառումների ցանկը, կազմւել է այդ միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական յանձնաժողով` համապատասխան գերատեսչութիւնների, հասարակական կազմակերպութիւնների եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների ընդգրկմամբ:
Յանձնաժողովի` մարտի 24-ին կայացած առաջին նիստի օրակարգում ընդհանուր բնոյթի կազմակերպչական հարցեր էին:
Տարին յոբելեանական չէ, բայց տօնական միջոցառումների պակաս չի լինի: Կառավարական յանձնաժողովն էլ ամէն ինչ կանի` կառավարութեան կողմից հաստատւած ծրագրով նախատեսւող միջոցառումները յաւուր պատշաճի անցկացնելու համար: Պէտք է բացառել նախորդ տարւայ կազմակերպչական աշխատանքներում տեղ գտած թերութիւնները, կարեւորում է յանձնաժողովի նախագահ, պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը: Առաջին նիստում յստակեցւեցին գերատեսչութիւններից իւրաքանչիւրի խնդիրները:
Տօնական միջոցառումների շրջանակներում հանրապետութեան ուսումնական հաստատութիւններում նախատեսւող հայրենասիրութեան դասերը կանցկացւեն մայիսի սկզբներից: Առաջիկայ շաբաթւայ ընթացքում կը յստակեցւեն պետական պարգևների և արժէքաւոր նւէրների ներկայացւած Բ համաշխարհային պատերազմի և ազատամարտի մասնակիցների ցուցակները: Անմասն չի մնայ սոցիալական ապահովութեան նախարարութիւնը: Արդէն յստակ ցուցակներով բաշխւող միանւագ դրամական օժանդակութիւնից բացի հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար յաղթանակի 65-րդ տարեդարձի կապակցութեամբ նախատեսւում է լրացուցիչ դրամական օժանդակութիւն` հանրապետութեան նախագահի կողմից: Հանրային հեռուստա–ռադիո–ընկերութիւնը, ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթը և քաղաքապետարանի ու շրջվարչակազմերի պաշտօնաթերթերը մարտ-ապրիլ ամիսներին պարբերաբար կանդրադառնան տօնական միջոցառումներին: Դրանց գագաթնակէտը կը լինի մայիսի 8-ին և 9-ին: Համերգային ծրագրերը շրջկենտրոններում նախատեսւում են անցկացնել մայիսի 8-ին: Նոյն օրը կը կայանան նաև հանդիսաւոր ժողովներ` մայրաքաղաքում և շրկենտրոններում, որոնց ընթացքում էլ նախատեսւում է պետական պարգևների և արժէքաւոր նւէրների յանձնումը:
Մայիսի 9-ին միջոցառումների շարքը կը շարունակւի հիմնականում մայրաքաղաքում: Օրւայ ընթացքում կը կազմակերպւեն բազմաբնոյթ մարզական միջոցառումներ, վաղ առաւօտից Ստեփանակերտի և շրջկենտրոնների փողոցներով կանցնեն զինւորական շարասիւներ: Տօնական համերգը և հրավառութիւնը կը կայանան նոյն օրը երեկոյեան` մայրաքաղաքի կենտրոնական մարզադաշտում: Դրանց կազմակերպումը յանձն է առել ՙՍտեփանակերտի զարգացման հիմնադրամ՚-ը: Մինչ այդ նաև վերանորոգման որոշակի աշխատանքներ են նախատեսւում Ստեփան Շահումեանի անւան մարզադաշտում, որոնց շրջանակներում կաւարտւի ծածկի կառուցումը:

Նորայր Յովսէփեան, Ստեփանակերտ
ArmAr.am-ի յատուկ թղթակից
0 Պատգամ:
Post a Comment