Բակօ Սահակեան.–
Արցախի անկախութիւնն ու անվտանգութիւնը սակարկութեան առարկայ չեն
Մարտի 28-ին Արցախի հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը հանդիպում է ունեցել Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի /ԱՄՆ/, Եուրի Մերզլեակովի /ՌԴ/, Բեռնար Ֆասիեի /Ֆրանսիա/ և նրանց ուղեկցող անձանց հետ:
Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայութիւնից, հանդիպմանը քննարկւել են ադրբեջանա-Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման ներկայ փուլին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը մէկ անգամ եւս ընդգծել է, որ առանց Արցախի հանրապետութեան լիիրաւ մասնակցութեան՝ անհնարին է հասնել հակամարտութեան վերջնական և համապարփակ կարգաւորմանը:
Նախագահ Սահակեանը նշել է, որ հէնց Ադրբեջանի ապա–կառուցողական և ռազմատենչ մօտեցումներն ու փոխվստահութեան նախաձեռնութիւնների շարունակական մերժումը հակամարտութեան կարգաւորման ամենամեծ խոչընդոտներն են: Նա կրկին շեշտել է, որ Արցախի անկախութիւնը և անվտանգութիւնը սակարկութեան առարկայ չեն, և անցեալը վերադարձնելու ցանկացած փորձ յղի է անկանխատեսելի հետևանքներով:
Բակօ Սահակեանը կրկին անգամ հաստատել է Արցախի հաւատարմութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը: Ասւել է, որ հակամարտութեան կարգաւորման ուժային ցանկացած տարբերակ բացարձակապէս անընդունելի է։
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւններին, նախագահը նշել է, որ այդ գործընթացը որևէ առնչութիւն չունի ադրբեջանա-Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հետ եւ նրանք մէկը միւսի հետ փոխկապակցելու փորձերը բացասական են ազդեցութիւն են թողնում երկու գործընթացների վրայ էլ՝ նրանց տանելով փակուղի:
Քննարկւել են նաև շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԳ նախարար Գէորգի Պետրոսեանը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրշիկը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment