17:23 / 27.03.2010
Այս կիրակի` մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տօնում է Ծաղկազարդը: Այդ օրը Յիսուս Քրիստոսը յաղթական մուտք է գործել Երուսաղէմ: Ծաղկազարդի տօնը տարիներ առաջ հռչակւել է որպէս մանուկների օրհնութեան օր։ Ինչպէս NEWS.am-ը տեղեկանում է Մայր Աթոռի տեղեկատւական համակարգից,բոլոր եկեղեցիներում այդ օրը կատարւելու է մանուկների օրհնութեան յատուկ արարողութիւն:
Համաձայն եկեղեցու հայրերի, Յիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատւելը: Ոստեր և ճիւղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիւներ և հանդիսաւորութիւն: Ձիթէնին համարւել է իմաստութեան, խաղաղութեան, յաղթանակի և փառքի խորհրդանշան:
Մարտի 28-ին եկեղեցիներում մանուկների օրհնութեան կարգ է կատարւելու: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագից յետոյ, ժամը 13-ին տեղի է ունենալու մեծ միջոցառում. աւելի քան 1000 երեխայ օրհնութիւն կստանայ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment