Վլադիմիր Կազիմիրով.–
« Բաքուն տարիներ շարունակ սպառնում է…»
Голос Армении-ն տպագրել է դեսպան, 1992-96թթ. Ռուսաստանի միջնորդական առաքելութեան խմբի ղեկավար Վլադիմիր Կազիմիրովի յօդւածը` Ղարաբաղեան հակամարտութեան առկայ իրավիճակի վերաբերեալ:
Յօդւածագիրը մասնաւորաբար անդրադառնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի` պաշտօնական Բաքւին ուղղւած կոչին` կնքել ուժի չգործադրման համաձայնագիր, ապա նշում. «Նոյն օրը, ինչպէս և կարելի էր սպասել, Բաքուն պատասխանեց մերժումով: …Բաքուն տարիներ շարունակ սպառնում է հէնց ուժի միջոցով «վերականգնել երկրի տարածքային ամբողջականութիւնը»: Նա չի կարողանում կտրուկ պոկւել այդ սպառնալիքներից` այդպիսով ընդունելով իր անկարողութիւնը և բլէֆի տպաւորութիւնը: Նման համաձայնագիր կնքելը Բաքւի համար կը նշանակէր ստորագրել իր հսկայական ռազմական ծախսերի անիմաստութեան ներքոյ: Բաքւի` Սերժ Սարգսեանի առաջարկին դրական արձագանքելը Անկարային «ոչ այն» ազդանշանը կտար` հեշտացնելով Հայաստանի հետ կնքւած արձանագրութիւնների վաւերացումը: …Սերժ Սարգսեանի կողմից բարձրացւել է Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շատ լուրջ հարց` անվտանգութեան, պատերազմի և խաղաղութեան հարցը, ինչը թոյլ կտար հակամարտութեան կարգաւորման գործընթացում իրական առաջընթաց արձանագրել: Միջազգային հանրութեան համար սա ամենագլխաւորն է: Ազդեցիկ պետութիւններն ու միջազգային կազմակերպութիւնները հետևողականօրէն պնդում են, որ այս հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չկայ»:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment