Հինգ շրջանների վերադարձի հարցը Հայաստանի հետ վաղուց համաձայնեցւած է
14:40 • 24.03.10
ԼՂՀ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում առկայ են նոր իրողութիւններ, որտեղ Հայաստանի իշխանութիւններն առնւազն տարօրինակ պահւածք են դրսևորում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Դաւիթ Շահնազարեանը` նշելով, որ իշխանութիւնները վերջին ժամանակահատւածում փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ կարգաւորման այլընտրանքային ձևաչափեր խրախուսել: Դա, ըստ Շահնազարեանի, խիստ վտանգաւոր էլեմէնտ է:
Շահնազարեանին զարմացնում է այն, որ Մադրիդեան նորացւած սկզբունքներին Ադրբեջանը տւել է իր հաւանութիւնը, իսկ Հայաստանը` ոչ: Այստեղից նա եզրակացնում է, որ նորացւած տարբերակն աւելի ձեռնտու է Ադրբեջանին:
«Հայաստանի իշխանութիւնը համաձայն չէ մադրիդեան սկզբունքների լրացումներին, իսկ Ադրբեջանը համաձայն է, մինչդեռ նախկինում լինում էր հակառակը: Հայաստանի իշխանութեան պահւածքը խօսում է այն մասին, որ Մինսկի խմբում գործընթացն արդէն մօտ է այն վիճակին, որն անւանում են անկեղծութեան պահ, և Հայաստանը փորձում է խուսանաւել»,- ասաց Շահնազարեանը: Ըստ նրա` այս հիմնախնդրին լուծում տւողները Հայաստանն ու Ադրբեջանը չեն, «կարգաւորման հեռանկարները պէտք է փնտրել ԱՄՆ-Ռուսաստան յարաբերութիւնների դաշտում»:
Շահնազարեանի խօսքով` կան կարևոր հարցեր, որոնց մասին չեն խօսում, օրինակ` միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը, առանց որի գործընթաց սկսելը ճակատագրական սխալ կը լինի:
«Իրավիճակն այն է, որ 5 շրջանների վերադարձի հարցը Հայաստանի հետ վաղուց համաձայնեցւած է»,- եզրակացրեց նա:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment