Ադրբեջանը գնդակոծել է Ղարաբաղեան դիրքերը


18:41 / 23.03.2010
Մարտի 22-ի լոյս 23-ի գիշերը եւ ողջ օրւայ ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինւած ուժերի շփման գծի որոշ հատւածներում արձանագրւել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան հաղորդագրութեան համաձայն, ադրբեջանական կողմը Ղարաբաղեան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զէնքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Կարմիրաւանի, Ջրաբերդի, Սեյսուլանի եւ այլ ուղղութիւններով:
ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողութիւններից յետոյ հակառակորդը դադարեցրել է հրաձգութիւնը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: