Մահացել է շախմատի աշխարհի չեմպիոն 89-ամեայ Վասիլի Սմիսլովը
17:31 / 27.03.2010
Այս գիշեր Մոսկւայի Բոտկինի հիւանդանոցում մահացել է շախմատի աշխարհի չեմպիոն Վասիլի Սմիսլովը:
«Մահւան նախնական պատճառը համարւում է սրտանօթային անբաւարարութիւնը»,- ասել է աղբիւրը: Սմիսլովը 89 տարեկան էր:
«Ռիա նովոստիի» հաղորդմամբ` նա հիւանդանոց է տեղափոխւել մի քանի օր առաջ` «Շտապօգնութեան» մեքենայով եւ բողոքել է սրտի շրջանում ցաւերից: «Նա վերակենդանացման բաժանմունքում է եղել, բայց բժիշկների ջանքերը յաջողութեամբ չեն պսակւել եւ շախմատիստն այս գիշեր մահացել է»,- յաւելել է աղբիւրը:
Վասիլի Սմիսլովը շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոնն է (1957-1958): Նա ծնւել է 1921 թւականի մարտի 24-ին: Նրա հայրը առաջին կարգի շախմատիստ է եղել, ով տղային շախմատ խաղալ է սովորեցրել, երբ նա 6 տարեկան էր: 17 տարեկանում Սմիսլովը դարձել է սպորտի վարպետ եւ Մոսկւայի չեմպիոն:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment