ՀԱԿ-ը նախապատրաստւում է Ապրիլի 6-ի հանրահաւաքին



Հայ ազգային կոնգրէսը նախապատրաստւում է յաջորդ հանրահաւաքին, որը կայանալու է Ապրիլի 6-ին` ժամը 18:00-ին, Մատենադարանին յարող տարածքում:
«Մեծ թափով ենք պատրաստւում հանրահաւաքին, մեր տարածքային կառոյցները լծւել են հանրութեանն իրազէկելու գործին: Առաջիկայում նաև թռուցիկներ կը բաժանւեն»,- Tert.am-ին ասաց ՀԱԿ մամուլի խօսնակ Արման Մուսինեանը:
Ինչպէս նախորդ անգամ, այս անգամ էլ հանրահաւաքում ելոյթ կունենայ առաջին նախագահ Լևոն Տէր-Պետրոսեանը:
Յիշեցնենք, որ ՀԱԿ հանրահաւաքի օրը պատահական չի ընտրւած. Ապրիլի 6-ին Երևանում մեկնարկելու է Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիայի 37-րդ միջազգային համաժողովը:


Tert.am

0 Պատգամ: