«Նոռուզի» օրերին հայ տաքսի վարորդները բարձրացրել են ուղեվարձերը
15:11 • 27.03.10
Այս օրերին, երբ Իրանի «Նոռուզ» ազգային տօնի առթիւ Հայաստանում աւելացել է իրանցի զբօսաշրջիկների հոսքը, Հայաստանի Ներգնայ տուրօպերատորների միութեան նախագահ Ռոբերտ Մինասեանը անձամբ բախւել է ակտուալ մի խնդրի, որն էլ այսօր ներկայացրեց լրագրողներին։

Նա նաև յաւելեց, որ բազմաթիւ էքսկուրսավարներ չունեն համապատասխան կրթութիւն և լիցենզիայ։ «Մենք պատրաստ չենք ընդունելու զբօսաշրջիկների նման մեծ ներհոսք»,- նշեց Մինասեանը։
Այստեղ նա նկատեց ևս մէկ խնդիր։ Ըստ Ռոբերտ Մինասեանի՝ օգտւելով ստեղծւած իրավիճակից՝ տաքսի վարորդները բարձրացրել են ուղէվարձերը, մասնաւորապէս, դէպի Երևանից դուրս գտնւող պատմա–մշակութային յուշարձաններ։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment