Ռիվասին պրոդիւսերը չի արգելել շփւել լրագրողների հետ



15:16 • 24.03.10
Օրերս ռուսական լրատւամիջոցներում տեղեկութիւններ էին տարածւել, թէ երգչուհի Եւա Ռիվասի պրոդիւսեր Վալերի Սահարեանը տաբու է դրել լրագրողների հետ երգչուհու շփումների վրայ։
Մասնաւորապէս, ռուսական լրատւամիջոցները հաղորդում էին, որ այս որոշման պատճառը բազմաթիւ ասեկոսեներն են, ինչպէս նաև մրցոյթի նախապատրաստման մասին չափից դուրս շատ տեղեկութիւնների տարածումը։
Tert.am-ի հետ զրոյցում այդ տեղեկութիւնները մեկնաբանեց Armenia Production պրոդիւսերական կենտրոնի ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսեանը։
«Ոչ մի նման բան չկայ, լրագրողների հետ շփման մէջ ոչ մի արգելք չկայ»,- նշեց Մարտիրոսեանը։ Նա վստահեցրեց, որ Եւա Ռիվասը ժամանակ ունենալու դէպքում շփւում է նաև լրագրողների հետ։
Միևնոյն ժամանակ, Մարտիրոսեանը նշեց, որ մրցոյթի նախապատրաստական ընթացքը, ինչպէս նաև վոկալի, հայերէն և անգլերէն լեզուների դասաժամերը շատ ժամանակ են խլում։
«Աւելի յաճախ մենք խնդրում ենք լրագրողներին ուղարկել հարցերը գրաւոր տեսքով»,- պարզաբանեց նա։
Յաւելենք, որ անցեալ շաբաթ Եւա Ռիվասն ու իր պրոդիւսերը ներկայ էին նաև դուդուկահար Ջիւան Գասպարեանի ձայնասկաւառակի շնորհանդէսին, որտեղ Tert.am-ի թղթակիցն ու միւս լրագրողները ազատ ու անարգել շփւում էին երգչուհու հետ։


Tert.am

0 Պատգամ: