Sunday, March 28, 2010

Սերգէյ Լավրով

Սերգէյ Լավրով.–
Խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չկայ




Մարտի 25–ին և 26–ին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգէյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներ Էդւարդ Նալբանդեանի և Էլմար Մամեդեարովի հետ։ Երկկողմ յարաբերութիւններից բացի կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդիրները նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսեանի և Իլհամ Ալիևի հանդիպումների համատեքստում։
Հանդիպումների ընթացքում Լավրովն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում ԼՂ խնդրի խաղաղ, քաղաքական ճանապարհով կարգաւորմանն ակտիւ նպաստելու Ռուսաստանի ղեկավարութեան վճռականութիւնը։ Լավրովը նաև ընդգծել է, որ խնդրի խաղաղ կարգաւորմանն այլընտրանք չկայ։
Կողմերը հաստատել են 2008թ. նոյեմբերի 2–ին Մոսկւայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած հռչակագրի համաձայն՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց պատրաստակամութիւնը։


Tert.am

0 Պատգամ: