Մեծ Բրիտանիայի խորհրդարանում այսօր Հայոց ցեղասպանութեան մասին լսումներ են անցկացւելու

13:35 / 29.03.2010
Մարտի 29-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան մասին քննարկումներ է անցկացւելու։ «Իրադարձութիւնները Հայաստանում 1915-1917թթ.» թեմայով քննարկումները, որոնք տեղի կունենան բարոնեսա Քոքսի առաջարկութեամբ, օրակարգ են ներառւել։ Բացի այդ, օրակարգում կը լինեն 1990-1991 թթ. Պարսից ծոցի պատերազմի հետ առնչւող մի շարք հարցեր: Ցեղասպանութեան վերաբերեալ լսումները կը սկսւեն Երեւանի ժամանակով մօտաւորապէս ժամը 21.30 (Թեհրան՝ 21)-ին:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment