Էրդողանը արդէն ընդունում է, որ Թուրքիայում անօրինակ ապրող հայերի թիւը 20-25 հազար է
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արաբական երկրների գագաթնաժողովին մասնակցելու համար ինքնաթիռով Լիբիա մեկնելիս զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ:
Թուրքական Bugun-ի փոխանցմամբ` լրագրողները, ի թիւս այլ հարցերի, հետաքրքրւել են մարտի 26-ին վարչապետ Էրդողանի եւ Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ հանդիպման մանրամասներով: «Պետրոս Շիրինօղլուի եւ իր ընկերոջ հետ քննարկեցինք հայկական համայնքի խնդիրները: 4 ամիս առաջ նրանք Դոլմաբահչէի վարչապետական գրասենեակ էին եկել: Այն ժամանակ ինձ նրանք անօրինական ապրող հայաստանցիների թիւը թիւրիմացաբար այլ կերպ էին ներկայացրել: Նրանք ընդհանուր ասել էին 100 հազար, առանց մանրամասնելու, սակայն իրականում պէտք է ասէին 70 հազար Թուրքիայի քաղաքացի եւ 30 հազար անօրինական ապրող հայաստանցի: Ես էլ իրենց ասած 100 հազար թիւն եմ ասել: Պետրոս Շիրինօղլուն այդ թիւրիմացութեան համար եկաւ եւ ներողութիւն խնդրեց: Շիրինօղլուն հանդիպման ժամանակ յայտնեց, որ անօրինական ապրող հայաստանցիների քանակը 20-25 հազար է: Մենք անօրինական ապրող հայերի հետ կապւած որեւէ խնդիր չունենք եւ հանգիստ ենք: Շիրինօղլուն ինձ մօտ էր եկել պահանջով, որ երկարաժամկէտ բնակւելու թոյլտւութիւն տանք մի ընտանիքի, ում երեխան հիւանդ է եւ կարիք ունի բուժման: Ասացինք, որ թող հետազոտեն, եթէ ճիշտ է, ապա երկարաժամկէտ բնակութեան իրաւունք կտանք»,-ասել է Էրդողանը:
Լրագրողները հետաքրքրւել են նաեւ Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիների երեխաների ուսման խնդրով: «Ես հրահանգել եմ, որ այդ խնդրով զբաղւի ազգային կրթութեան նախարարը: Սակայն օրէնքը թոյլ չի տալիս, որ այդ երեխաները սովորեն հայկական դպրոցներում: Այժմ դրա հետ կապւած աշխատանք ենք տանում»,-ամփոփել է Թուրքիայի վարչապետը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment