Մոսկւայի մետրոյում տեղի ունեցած պայթիւնի արդիւնքում վիրաւորւել է 2 Հայ
16:44 / 29.03.2010
Մոսկւայի մետրոյում մարտի 29-ի առաւօտեան եղած ուժեղ պայթիւնների ժամանակ վիրաւորւել են նաեւ երկու Հայ կին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գէորգ Մինասեանը։
Նա ասաց, որ Յասմիկ Մարտիրոսեանը (ծնւած 1992 թւականին) ներկայումս գտնւում է 36-րդ քաղաքային հիւանդանոցում. «Յասմիկ Մարտիրոսեանը վնասւածքներ է ստացել կրծքավանդակի հատւածում, սակայն բժիշկների խօսքով, նրա վիճակը կայուն է»։
Երկրորդ տուժածը՝ Աննա Յովհաննէսի Փորքաշեանը, (ծնւած 1955 թւականին) գտնւում է 64-րդ քաղաքային հիւանդանոցում։
Նրա վիճակի մասին տեղեկութիւններ ներկայ պահին դեռեւս չկան։ Մինասեանի հաղորդմամբ, ինքն անձամբ է գնացել հիւանդանոց, որպէսզի իմանայ կնոջ առողջութեան վիճակը։ Նա նշեց, որ աւելի ուշ հիւանդանոց կայցելի նաեւ Ռուսաստանում Հայաստանի դեպսան Օլէգ Եսայեանը։ Մամուլի քարտուղարը յաւելեց, որ դեսպանատունն ամէն ինչ անում է, որպէսզի նոր տեղեկութիւններ ձեռք բերի տուժածների եւ մահացածների մասին։
Յիշեցնենք, որ մարտի 29-ին առաւօտեան հզօր պայթիւններ են որոտացել մոսկովեան մետրոպոլիտենի Սոկոլնիչեսկի գծի «Լուբեանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Վերջին տւեալներով՝ զոհերի թիւը մօտենում է չորս տասնեակի։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment