Թուրքերը հայութեան դէմ պայքարի նոր մարտավորութիւն են մշակում
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցութիւնները շարունակում են նորանոր առաջարկներ ներկայացնել իշխանութիւններին` թէ ինչպէ՞ս դիմակայել Հայոց Ցեղասպանութեան միջազգային արշաւին, ի՞նչ նոր մարտավարութիւն մշակել այս ուղղութեամբ, և ի՞նչ ընթացք տալ Հայ-թրքական արձանագրութիւնների գործընթացին:
«Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ – CHP) կուսակցութեան պատգամաւորներ Սուհա Օքթայը, Քեմալ Քըլըչդարօղլուն և Քեմալ Անադոլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ – TBMM) նախագահութեանը առաջարկ են ներկայացրել այս հարցերի ուղղութեամբ թուրքական մէջլիսում լիագումար նիստ գումարել:
Ինչպէս փոխանցում է թուրքական «Զաման» թերթը` ներկայացւած առաջարկում յիշեցւում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի և Շւէդիայի խորհրդարանի ընդունած Ցեղասպանութեան բանաձևերի մասին: Թուրքական ընդդիմութիւնն առաջարկում է` հայութեան միասնականութեան դէմ պայքարելու համար մէկտեղել թուրքական ուժերը:
Ժողովրդահանրապետականների համոզմամբ` մէջլիսում արձանագրութիւնների սառեցւած վիճակը նպաստում է, որպէսզի թրքական պետութեան վրայ այդ ուղղութեամբ գործադրւող ճնշումները շարունակւեն: Հետևապէս նրանք կարծում են, որ Թուրքիան պէտք է ստորագրի արձանագրութիւնները:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment