Ազիմովի ալիևեան յոխորտանքը
Մարտ 27, 2010թ. 14:45
Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Սիրիայում արած այն յայտարարութիւնը, ըստ որի՝ Հայաստանը պատրաստ չէ միակողմանի զիջումների եւ առաջարկութիւններ է սպասում ադրբեջանական կողմից:
«Հայաստանի նախագահը պէտք է ուշադիր լինի ԼՂ հարցով իր յայտարարութիւններում, որովհետեւ ադրբեջանական կողմը բազմիցս ներկայացրել է իր առաջարկութիւնները: Մեր նախաձեռնութիւնները ներառւած են մադրիդեան սկզբունքներում»,- ANS հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում ասել է Ազիմովը՝ յաւելելով, որ հիմա հերթը Հայաստանինն է, որը դեռ իր դիրքորոշումը չի յայտնել «մարդիդեան նորացւած սկզբունքների» վերաբերեալ:
«Հայաստանի նախագահը պէտք է լրջօրէն քննարկի այդ հնարաւորութիւնները, եթէ ցանկանում է, որ ժողովուրդն ապրի ադրբեջանցիների հետ խաղաղութեան եւ երկար համագործակցութեան պայմաններում: Ժամանակը սեղմում է: Իմ կարծիքով, հայկական կողմը օգտագործում է ոչ խելամիտ միջոցներ, որպէսզի ժամանակ շահի, սակայն չեմ կարծում, որ դա նրան կը յաջողւի: Որովհետեւ նա մի կողմից պէտք է հետեւի միջազգային իրաւունքի նորմերին, միւս կողմից օգտւի եւ գնահատի խաղաղութեան ու փոխզիջման Ադրբեջանի ձգտումը` այդ խօսքի ամբողջ իմաստով: Եթէ չգնահատի, ապա Ադրբեջանը ստիպւած կլինի վերականգնել իր տարածքային ամբողջականութիւնը: Միաժամանակ, իհարկէ, Ադրբեջանը կապահովի իր հայ քաղաքացիների անվտանգութիւնը»,- ասել է Ազիմովը:

Arm.Ar.am
0 Պատգամ:
Post a Comment