Քուրդ գործիչ.–
Էրդողանի յայտարարութիւնը 1915-ի նորացւած տարբերակն է
12:00 / 24.03.2010
Էրդողանի այն յայտարարութեանը, որ 100 հազար անօրինական հայերին հարկ եղած դէպքում կը վտարեն երկրից, կտրուկ արձագանքել է քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան նախագահ Սելահաթին Դեմիրթաշը, ում թուրք ազգայնականները համարում են թուրքական խորհրդարանում հայերի պաշտպան:

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Հասիփ Քափլանը հետեւեալ կերպ է արձագանքել Էրդողանին. «Այդպիսի մօտեցումը Թուրքիայի դէմ արւող ամենամեծ անարդարութիւններից մէկն է: 72 միլիոնանոց ուժեղ Թուրքիայի կողմից նման քայլի դիմելը արտաքին քաղաքականութիւնում կը բերի մէկուսացման եւ խիստ քննադատութեան Թուրքիայի դէմ: Ճիշտ մօտեցում չէ, ոչ էլ իրաւական է»: Իսկ Ստամբուլից ընտրւած անկախ պատգամաւոր Ուֆուք Ուրասը, որը վերջերս անդամագրւեց «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեանը, որպէսզի վերջինս կարողանայ խորհրդարանում խմբակցութիւն կազմել, յայտարարել է, որ Էրդողանի առաջարկածը 21-րդ դարի բռնի տեղահանման գաղափարի իմաստ ունի:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment