ՀՀ պաշտպանութեան նախարար.–
Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնները եւ սպառազինութեան կուտակումները խանգարում են գործընթացին
15:01 / 27.03.2010
Այսօր` մարտի 27-ին ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկէի գլխաւորած պատւիրակութեանը:

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգաւորմանը` Ս. Օհանեանն ընդգծել է, որ ՀՀ իշխանութիւնները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ յայտարարութիւնները եւ սպառազինութեան կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարւած մթնոլորտ:
Պաշտպանութեան նախարարը յոյս է յայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կը գտնւի հակամարտութեան կարգաւորման երկուստէք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացը Հայ-թրքական յարաբերութիւնների հետ փոխկապակցելն անընդունելի է:
Շփման գծում վստահութեան ամրապնդման միջոցառումների մասին խօսելիս Ս. Օհանեանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի որոշմամբ` մարտի 3-ին տեղի ունեցած դէպքի հետևանքով հայկական տարածքում գտնւող ադրբեջանցիների երկու դիակները և նախկինում ՀՀ տարածքում ձերբակալւած ադրբեջանցի գերին հայկական կողմի մարդասիրական նախաձեռնութեամբ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի միջոցով կը փոխանցւեն ադրբեջանական կողմին:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment