Իրօ՞ք Թուրքիայի դեսպանն աշխատանքներ է տարել Ցեղասպանութեան բանաձևի անցկացման համար
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
Մարտ 24, 2010թ. 12:00
Ամէն օր հազարաւոր յօդւածներ են տեղադրւում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում:
Նախորդ շաբաթ մի ցնցող լուր յայտնաբերեցի, որը տեղադրւած էր թուրքական լուրերի խոշորագոյն «Turkish Forum» կայքէջում, հետևեալ վերնագրով՝ «Սիէռա Լէոնեում մոռացւած դեսպանը Հայոց Ցեղասպանութեան բանաձևն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար»: Ձեր ուշադրութեանն եմ ներկայացնում այդ անհաւատալի յօդւածի թարգմանութիւնը.
«Վերջին տարիներին մի շարք երկրների խորհրդարաններում բանաձևեր են ընդունւել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ, և որին ի պատասխան Թուրքիան յետ է կանչել իր դեսպաններին այդ երկրներից: Պարզւել է, որ որոշ պատեհապաշտ դեսպաններ չարաշահել են իրենց պաշտօնական դիրքը` ստեղծւած իրավիճակից յօգուտ քաղելու նպատակով:
«Համաձայն արտգործնախարարութեան այս առաւօտ տարածած հաղորդագրութեան, վերջին տասներկու տարիներին Սիէռա Լէոնեում Թուրքիայի դեսպան Օրհան Էմին Թուրքոնեն պաշտօնանկ է արւել՝ այդ երկրի խորհրդարանում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի անցկացման օգտին աշխատանքներ տանելու համար:
«Այսօր առաւօտեան տեղի ունեցած մամլոյ ասուլիսի ժամանակ, արտգործնախարարի առաջին տեղակալ Էրզին Օզբուքին պարզաբանեց. «Վերջերս մեր ուշադրութիւնը գրաւեց այն փաստը, որ Չադի, Էրիտրէայի և Ջիբութիի խորհրդարանների օրակարգերում յայտնւել էր այսպէս կոչւած Հայոց Ցեղասպանութեան օրինագիծը: Իսկ երբ տեսանք, որ այն միաձայն ընդունւել է Սիէռա Լէոնեի խորհրդարանում, ապա սկսեցինք կասկածել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ուստի քննչական յանձնաժողով ստեղծեցինք, որն էլ որոշ հետաքրքիր, սակայն մտահոգիչ տեղեկութիւններ բացայայտեց այդ հարցի առիթով»:
«Մենք համոզւեցինք, որ դեսպան Թուրքոնեն լոբբիստական գործունէութիւն է ծաւալել Հայոց Ցեղասպանութեան օրինագծի օգտին»: Օզբուքին ընդգծեց. ՚Իհարկէ, սա չի կարող արդարացւել, սակայն արտգործնախարարութիւնը ևս իր մեղքի բաժինն ունի այս հարցում: Այս մարդը լքւած և մոռացւած էր հեռու գտնւող երկրում: Նա այդ միտքը յղացաւ, այն բանից յետոյ երբ այլ երկրներում Ցեղասպանութեան բանաձևի ընդունմանը հետևեց [թուրք] դեսպանների յետկանչը. տասներկու տարին բաւականին երկար ժամանակ է»,- խոստովանեց Օզբուքին:
«Այնուհետև Օզբուքին մանրամասներ ներկայացրեց Սիէռա Լէոնեում Հայոց Ցեղասպանութեան իրազէկման ուղղութեամբ դեսպան Թուրքոնեի անհաւատալի գործունէութեան մասին: Օզբուքին ասաց, որ ամէն անգամ սրճարան այցելելիս, նա facebook-ում կը գրեր. «Մենք հայերին կոտորել ենք այսպիսի նողկալի ձևով»: Նա բարմեններին պատմում էր. «Միայն իմ պապը 100-150 Հայ է սպանել, որոնց ոսկորները թաղւած են մեր տան նկուղում»: Դեսպանն այսպիսի կեղծիքներ ու ստեր էր յօրինում ու դուրս տալիս այն՝ ինչ խելքին փչեր: Սիէռա Լէոնեն փոքր երկիր է, և խօսքերն էլ արագ տարածւեցին: Այնտեղ ոչ ոք երբէք չէր լսել Հայաստանի կամ Թուրքիայի մասին, սակայն մէկ ամսւայ ընթացքում ողջ երկիրն իրազէկւած էր այս խնդրի մասին: Մարդիկ պարում էին փողոցներում, երբ իմացել էին, որ Ցեղասպանութիւնը ճանաչւել է: Այսպէս չպէտք է լինէր, սակայն դժբախտաբար դա տեղի ունեցաւ:
«Օզբուքին պարզաբանեց, որ այս բացայայտումից յետոյ, թուրքական կառավարութիւնը սկսեց աւելի մեծ ուշադրութիւն դարձնել տարբեր խորհրդարանների օրակարգերին: Հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու նպատակով և դեսպանների յետկանչի փոխարէն ՚այժմ քննարկւում է առևտրային յարաբերութիւնների խզման հնարաւորութիւնը, մինչև խորհրդարանների օրակարգերից բանաձևի դուրս բերումը»:
Չնայած յօդւածը շատ հեռու էր իրական լինելուց, սակայն մանրամասնութիւնների և յատուկ անունների առատութիւնը համոզեց բազմաթիւ թուրքական կայքէջերի, որ այն տեղադրեն, առանց գիտակցելու, որ դա կեղծիք է: Երբ ՚Turkish Forumՙ-ն իմացաւ, որ Թուրքիան Սիէռա Լէոնեում դեսպանատուն չունի, իսկոյն ջնջեց կեղծ լուրն իր կայքէջից: Իրականութեանը չէր համապատասխանում նաև վերջերս Չադի, Ջիբութիի և Էրիտրեայի խորհրդարաններում Հայոց Ցեղասպանութեան բանաձևի քննարկման մասին լուրը:
Յայտնի չէ, թէ ով է հնարել այսպիսի խնամքով մշակւած յօրինւածք: Հաշւի առնելով Թուրքիայում վարչապետ Էրդողանի հասցէին վերջին շաբաթների ընթացքում հնչող մեծածաւալ քննադատութիւնը, հեղինակը կարող էր մի դժգոհ թուրք լինել` հումորի մեծ զգացումով, ով որոշել էր կծու հեգնանքներ տեղալ իր դոնկիխ(շ)օտեան ղեկավարի հասցէին: Յօդւածն ուղեկցւում էր հաւաստի թւացող մի լուսանկարով, որտեղ աֆրիկեան երեք պաշտօնեաներ պատկերւած էին ոչ-աֆրիկեան արտաքինով անձնաւորութեան հետ միասին` ստորագրման արարողութեան ժամանակ: Լուսանկարը խաբուսիկ տպաւորութիւն էր ստեղծում, որ վերջինը Սիէռա Լէոնեում Թուրքիայի դեսպանն է:
Ամէնևին էլ զարմանալի չէ, որ թուրքական մի շարք կայքէջեր կուլ տւեցին այս խայծը, քանի որ Թուրքիայի կառավարութիւնն աւանդոյթ է դարձրել իր դեսպանների յետկանչը Ֆրանսիայից, Կանադայից, Միացեալ Նահանգներից և այլ երկրներից` Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պատճառով:
Վաշինգտոնում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամիկ Թանը յետ կանչւեց մարտի 4-ին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը հաւանութիւն տւեց Հայոց Ցեղասպանութեան բանաձևին: Յայտարարեցին, որ նա Անկարայում կարող է մնալ մինչև Ապրիլի 24-ի վերջը: Սա հոյակապ լուր է ամերիկահայ քաղաքական գործիչների համար, քանզի նրանք կարող են քարոզարշաւ ծաւալել Կոնգրէսում` առանց թուրք դեսպանի կողմից որևէ դիմադրութեան հանդիպելու՝ Ապրիլի 24-ին նախորդող այս վճռական շաբաթների ընթացքում, երբ նա պէտք է գտնւէր Վաշինգտոնում, փորձելով խոչընդոտել Ցեղասպանութեան բանաձևը Ներկայացուցիչների պալատում և համոզէր նախագահ Օբամային չյիշատակել Հայոց Ցեղասպանութիւնն իր տարեկան յայտարարութեան մէջ:
Որքան մեզ յայտնի է, դեսպան Թանը Կոնգրէսում քարոզարշաւ չի իրականացրել Հայոց Ցեղասպանութեան բանաձևի անցկացման օգտին, ինչպէս դա արել էր մտացածին դեսպանը Սիէռա Լէոնեում` ընտանիքի և ընկերների հետ տանը երկարատև արձակուրդ անցկացնելու նպատակով: Սակայն, դատելով վարչապետ Էրդողանի վերջին ինքնակործան յայտարարութիւններից, իսկապէս ճշմարտութիւնն աւելի տարօրինակ է, քան յօրինւածքը:

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Աւագեանի

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment