Չեխիայի փոխվարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր

19:51 / 26.03.2010
Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանութեան նախարար Մարտին Բարտակն այսօր՝ մարտի 26-ին այցելել է Ծիծեռնակաբերդի յուշահամալիր եւ ծաղիկներ դրել նախորդ դարասկզբին Հայոց Ցեղասպանութեան 1.5 միլիոն զոհերի յիշատակը յաւերժացնող անմար կրակի մօտ:
Չեխ պաշտօնեան այնուհետ այցելել է Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտ, որտեղ ծանօթացել է 20-րդ դարասկզբի ոճրագործութեան փաստական նիւթերին:
Չեխիայի փոխվարչապետը նաեւ իր տպաւորութիւններն է թողել յուշամատեանում: «Նման թանգարանների, ցուցադրութիւնների նպատակն է յիշեցնել մէկ անգամ եւս այն իրական արհաւիրքը, որ ապրել են ժողովուրդները: Պարզ է, որ տպաւորութիւնները ահաւոր են»,- նշել է Բարտակը: Վերջինս, ի դէպ, նաեւ ծառ է տնկել Յիշատակի պուրակում:
Յիշեցնենք, որ Չեխիայի փոխվարչապետ, պաշտպանութեան նախարար Մարտին Բարտակը մարտի 26-ին այցելել է Հայաստան եւ հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի եւ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի հետ: Վերջինիս հետ չեխ պաշտօնեան հայ-չեխական ռազմական համագործակցութեան համաձայնագիր է ստորագրել:
Մարտին Բարտակն այսօր մեկնել է Հայաստանից:


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: