Ո՞վ է թոյլ տւել Շիրինօղլուին խօսել հայի անունից


Մարտ 27, 2010թ. 12:48
Երէկ, ի վերջոյ, տեղի ունեցաւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչ համարւոող` Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի հանդիպումը:
Չնայած այն բանին, որ սոյն հայը խոստացել էր հանդիպումից յետոյ որևէ յայտարարութեամբ հանդէս չգալ, սակայն թուրք տէրերի պահանջով, այնուհանդէրձ, այդ յայտարարութիւնը հնչեց:
Եւ ահա, հանդիպումից անմիջապէս յետոյ Շիրինօղլուն յայտարարել է, թէ 1915թ իրադարձութիւններն (Հայոց Ցեղասպանութիւնը) , ընդամէնը` «վէճ են` երկու անկեղծ ընկերների միջև»:
«Երկու անկեղծ եղբայրների միջև երկպառակութիւն և տարաձայնութիւն մտցրեցին, ինչի արդիւնքում միմեանց շատ սիրող երկու ընկերների վէճը վատ աւարտ ունեցաւ: Նրանց միջև առաջ եկաւ անվստահութիւն»,- ասել է Շիրինօղլուն` աւելացնելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնները (Հայոց Ցեղասպանութիւնը) «պէտք է մոռանալ և առաջ նայել»:
Ապա շարունակել է. «Ես չեմ ասում, թէ ոչինչ չի եղել: Հայաստանում բնակւող մեր ազգակիցները զրկանքներ են կրել… Սակայն շատ փորփրել պէտք չէ»,- յայտարարել է Շիրինօղլուն:
Պոլսահայ համայնքի ազդեցիկ «հայը» անցնելով բոլոր սահմանները նոյնիսկ իրեն թոյլ է տւել ասել, թէ հարկ չկայ 1915թ. իրադարձություններին (Հայոց Ցեղասպանութեանը) տալ Ցեղասպանութիւն որակումը:
Ակնյայտ է, որ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման արշաւից սարսափած ու այն կանխելու նպատակով Թուրքիայի իշխանութիւնները փորձարկում են թրքական «դիւանագիտութեան» հին ու մշակւած գրեթէ բոլոր մեթոդները: Թուրքն այս անգամ գործի է դրել` հային հայի ձեռքով վնասելու իր յայտնի զէնքը: Իրեն հայ համարող Շիրինօղլու կողմից հնչած այս պատւիրւած յայտարարութիւնը հէնց դրա վկայութիւնն է:

ArmAr.am

Դիտել նաեւ՝

1 Պատգամ:

Anonymous said...

Shirinoglui maman ..... sax hayer,porniki zavak,turki lamuk.Es qo nmanin hay asoxi vra tqem,hayvan anasun.