Առաջին անգամ ՀՀ նախագահը Դէյր Զօրում բարձրացրեց պահանջատիրութեան հարցը
15:48 • 26.03.10
Հայաստանի հանրապետական կուսակցութեան մամուլի քարտուղար Էդւարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարևորեց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին ընդառաջ Սերժ Սարգսեանի այցը Սիրիա և Դէյր Զօր:
«Սարգսեանը Հայաստանի առաջին նախագահն է, որ գնաց Դէյր Զօր և այնտեղ ելոյթ ունեցաւ: Այս քայլով նա ցոյց տւեց, որ ինքը ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայութեան առաջնորդն է: Առաջին անգամ մեր երկրի ղեկավարը հէնց այնտեղ բարձրացրեց պահանջատիրութեան հարցը»,- ընդգծեց Շարմազանովը:
Նա կարևորեց այն, որ երկրի նախագահը 21-րդ դարում ևս մէկ անգամ հնչեցրել է հետևեալ միտքը. քանի դեռ 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը չի դատապարտւել, քանի դեռ կան մարդիկ, ովքեր ուրանում են Ցեղասպանութիւնը և ժխտում են բացարձակ ճշմարտութիւնը, էական ձեռքբերումներ չեն արձանագրւի:
Սա, ըստ Շարմազանովի, շատ կարևոր է, քանի որ վերջին 1.5 տարւայ ընթացքում շատ քաղաքական գործիչներ և քաղաքական ուժեր խօսել են այն մասին, թէ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացն այսօրւայ իշխանութիւնների քաղաքականութիւնից դուրս է մնացել:
«Նախագահը յստակ նշեց, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանութիւնը հայերի Ցեղասպանութիւն էր, և եթէ ժամանակին այն կանխւէր և մեծ տէրութիւնները դատապարտէին ոճրագործներին, ապա դժւար թէ Երկրորդ աշխարհամարտի տարիներին կրկնւէր հրէաների Հոլոքոստը»,- եզրափակեց Շարմազանովը:

Tert.am
***
Շարմազանովը նոյնպէս նաեւ նախագահ Սարգսեանը, երեւի տարիքի եւ փորձառութեան բերումով, չեն յիշում, որ ո՛չ միայն 1.5 տարի առաջ, այլ երբ նրանք մարքսիստական մագնիսային քնի մէջ էին, արդէն Սփիւռքն իր ամբողջ գործօններով պայքարում էր Հայոց Ցեղասպանութեան համաշխարհային ճանաչման համար, եւ այդ ուղղութեամբ դեռ ազատամարտիկներ ուենք բանտերում։ Իսկ այդ խօսքերը որ պրն. նախագահն է արտայայտել Դէյր Զօրում, ոչ թէ առաջին անգամ, այլ մենք տասնեակ տարիներ առաջ, երբ պատանիներ էինք աղաղակում էինք Թեհրանի եւ ամբողջ Սփիւռքի փողոցներում... Բայց դժւար թէ՝ Սփիւռքից պահ վերցրած կարգախօսները Դէյր Զօրում արտասանելով, նախագահին կարելի լինի կոչել համայն հայութեան առաջնորդը։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment