Անկարան ցանկանում է բանակցել հայկական Սփիւռքի
հե՞տ...!!!
12:04 • 26.03.10
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դաւութօղլուն պատրաստակամութիւն է յայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի առնչութեամբ շփումներ սկսել նաև հայկական Սփիւռքի ներկայացուցիչների հետ:
Այս մասին Milliyet–ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը յայտարարել է CNNTurk հեռուստաալիքով հեռարձակւող «Անկարայի կուլիսները» հաղորդման ժամանակ:
«Միայն Հայաստանի հետ չէ, որ ցանկանում ենք կարգաւորել մեր յարաբերութիւնները: Ցանկանում ենք շփումներ սկսել նաև սփիւռքում ապրող հայերի հետ: Այս կէտում բոլոր հայերին նոյն հարթութեան վրայ դնելու, նրանց որպէս մէկ ընդհանուր զանգւած դիտելու մօտեցումը սխալ կը լինի: Դա պէտք է լաւ հասկանալ: Կը լինեն հայկական համայնքներ, որոնց հետ մենք կը կարողանանք երկխօսութիւն ծաւալել… Մենք պէտք է փոխենք նրանց պատկերացումները»,- յայտարարել է Դաւութօղլուն:
Խօսելով Օսմանեան Թուրքիայում 1915թ. իրադարձութիւնների (Հայոց Ցեղասպանութեան) մասին` Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ այդ ամէնին միակողմանիօրէն մօտենալը ճիշտ չէ. «Եթէ արձանագրութիւնների ստորագրման արարողութեան ժամանակ պարոն Նալբանդեանը համաձայնէր, պատրաստւում էի հանդէս գալ մի ելոյթով, որի ժամանակ շեշտը դնելու էի «արդարացի յիշողութեան....» գաղափարի վրայ: Այսինքն` այդ ամբողջ պատմութեանը պէտք չէ նայել միակողմանի յիշողութեամբ: Մենք պէտք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որը թոյլ կը տայ հասկանալ հայերի հետ տեղի ունեցածը, նրանց զգացածը: Սակայն նրանք էլ մեր յիշողութեան նկատմամբ պէտք է ցուցաբերէն յարգալից վերաբերմունք...»,- նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Անդրադառնալով Հայ և թուրք ժողովուրդների մերձեցման գործընթացին` Ահմեթ Դաւութօղլուն ընդգծել է, որ երկու ժողովուրդների միջև առկայ է հոգեբանական պատնէշ, որը պէտք է յաղթահարել:
«Հարցն ունի հոգեբանական, իրաւական, քաղաքական և պատմական կողմեր: Եթէ հայերն ու թուրքերը ցանկանում են սկսել հաշտեցման գործընթաց, պէտք է յաղթահարեն բոլոր արգելքները, այդ թւում` հոգեբանական պատնէշը»,- յայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment