Եան Գիլան.–
«Ասես իմ հոգեւոր տանն եմ գտնւում»
27.03.2010
Գայեանէ ԴանիէլեանՈւրբաթ երեկոյեան Երեւանի Արամ Խաչատրեան համերգասրահը լեփ-լեցուն էր ռոքի երկրպագուներով, որոնք անհամբեր սպասում էին աշխարհահռչակ ռոք երաժիշտ Եան Գիլանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախմբի համատեղ համերգին:
Համերգը ղեկավարում էր չեխ անւանի դիրիժոր Ֆրիդման Ռիլեն, ով Գիլանի եւ աշխարհի տարբեր սիմֆոնիկ նւագախմբերի համատեղ համերգների ղեկավարման նմանօրինակ մեծ փորձ ունի:
Շաբաթ առաւօտեան «Արմէնիա-Մարիօթ» հիւրանոցում իրաւիրւած ասուլիսին ի պատասխան «Ազատութիւն» ռադիոկայանի այն հարցի, թէ ինչպէ՞ս ծնւեց առհասարակ նման գաղափար` կատարել ռոք երգեր սիմֆոնիկ նւագախմբի նւագակցութեամբ, Եան Գիլանը ասաց, որ այդ ամէնի պատճառը տարիներ առաջ հէնց չեխ դիրիժորն էր` Ֆրիդման Ռիլէն:
«Այս անհաւատալի մարդուն առաջին անգամ Պրագայի հիւրանոցում հանդիպեցի: Արդէն դուրս էի գալիս, երբ եկաւ, սենեակիս դուռը ծեծեց եւ ասաց. - «Մի բան ունեմ, անպայման ուզում եմ լսես», - պատմեց Գիլանը: Հէնց այդտեղ` հիւրանոցի նախասրահում, նա ականջակալներով լսել է Deep Purple-ի երգերի սիմֆոնիկ սքանչելի գործիքաւորումներ եւ ապշել, որ այդպիսի բան հնարաւոր է:
«Դա ինձ շատ դուր եկաւ, եւ մենք համատեղ աշխատանքի արդիւնքում ժամանակ առ ժամանակ այդպիսի առնւազն 10 համերգ ենք ունեցել տարբեր երկրներում», - ասաց աշխարհահռչակ երգիչը:
«Մենք փորձել ենք միաձուլել երաժշտական երկու բոլորովին տարբեր ուղղութիւններ, բայց իսկական արւեստը, երաժշտութիւնը շատ գեղեցիկ է նաեւ հէնց այդ միաձուլմամբ», - ասաց Եան Գիլանը եւ շեշտեց, որ Հայաստանի ֆիլհարմոնիկ նւագախումբը սքանչելի կատարեց իր վրայ դրւած բարդ աշխատանքը, եւ մէկ անգամ եւս պարզ դարձաւ, որ ռոք երաժշտութիւնը կարելի է սքանչելի կատարել նաեւ սիմֆոնիկ նւագակցութեամբ:
Դիրիժոր Ֆրիդման Ռիլէն էլ համոզւած է, որ ապագայում, յետ` դէպի անցեալը նայելիս, 20-րդ դարի երաժշտական ամենաազդեցիկ ուղղութիւններից ռոքը կը դիտւի որպէս դասական երաժշտութիւն:
Ֆրիդման Ռիլէն շեշտեց, որ շատ խանդաւառւած է ուրբաթ օրւայ համերգից, իսկ շաբաթ օրւայ համերգը ամբողջովին նկարահանւելու է եւ ընդգրկելու է Եան Գիլանի Հայաստան այցելութիւնների եւ բարեգործական համերգների մասին պատմող վաւերագրական ֆիլմում, որը կը թողարկւի առաջիկայում:
«Ինձ համար մեծ պատիւ է այստեղ գտնւելը, ասես իմ հոգեւոր տանն եմ գտնւում, որտեղ իմ միակ նպաստն իմ երաժշտութիւնն է», - ասաց Եան Գիլանը:
Երաժշտի նպաստը նաեւ բարեգործական աշխատանքն է աղէտի գօտում` դեռ 20 տարի առաջ սկսւած, որ փաստօրէն վերսկսւեց անցեալ տարւանից` ռոք աստղերին Հայաստան հրաւիրելով:
Մայիսին էլ սպասւում են արդէն հէնց Deep Purple-ի համերգները Երեւանում:

«Ազատութիւն»
0 Պատգամ:
Post a Comment