Ստեղծւել է հայկական կայքերի որոնման առաջին մասնագիտացւած համակարգը
Ստեղծւել է հայկական եւ հայալեզու ինտերնետային կայքերի որոնման առաջին մասնագիտացւած համակարգը՝ Hanguyc search-ը կամ Hsearch-ը, որը հնարաւորութիւն կտայ աշխարհին ներկայացնել հայկական կայքերին վերաբերող ամբողջ տեղեկատւութիւնը: Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրոյցում ասաց «Հանգոյց» ստեղծագործական խմբի ղեկավար Մհեր Աբրահամեանը` աւելացնելով, որ ազգային որոնման համակարգի առկայութիւնը ունի նաեւ ռազմավարական նշանակութիւն:
«Պէտք է ունենալ սեփական կամ ազգային որոնողական համակարգ, քանի որ, օրինակ` եթէ Google-ին անհրաժեշտ լինի, որպէսզի հայկական էջերը չլինեն, նա պարզապէս կը ջնջի դրանք, եւ Հայաստանը դուրս կը մնայ այդ համակարգից»,- ասաց Աբրահամեանը` աւելացնելով, որ սեփական տւեալների բազայով որոնողական համակարգ գոյութիւն չունի, իսկ գոյութիւն ունեցողները օգտագործում են այլ որոնողական համակարգերի ստեղծած բազան:
«Հայկական որոնման համակարգի շնորհիւ կարելի է շատ արագ գտնել ցանկացած հայերէն տեղեկատւութիւն, անգամ փնտրւող բառի ներքին հոլովմամբ, օրինակ՝ „տուն“ կամ „ուշադրութիւն“ բառերը փնտրելիս համակարգը կը բերի նաեւ տան եւ ուշադրութեան բառերի տարբերակները»,- ասաց Աբրահամեանը՝ աւելացնելով, որ նոր համակարգի շնորհիւ հնարաւոր կը լինի unicode-ով հայերէն բառեր փնտրելու դէպքում, դրանք գտնել նաեւ fonetic-ով:
Աբրահամեանի խօսքով՝ հայկական որոնման համակարգը ունի մի շարք առանձնայատկութիւններ՝ կարելի է փնտրել ցանկացած բառ՝ ցանկացած կայքում, անգամ առանց տւեալ էջ մտնելու. պարզապէս գրել կայքի հասցէն եւ փնտրւող բառը, իսկ արդիւնքները կը գտնւեն հէնց այդ կայքից։
«Որոնման համակարգի բազան օրէցօր թարմացւում եւ աւելացւում է, եւ շուտով ինտերնետում չի մնայ հայկական ոչ մի տարր, որ ընդգրկւած չլինի „Հանգոյցի“ բազայում»,- ասաց «Հանգոյց» ստեղծագործական խմբի ղեկավարը։
Տեղեկացնենք, որ «Հանգոյց» ստեղծագործական խումբը ձեւաւորւել է 2003 թւականին։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment