Thursday, March 25, 2010

Ստեփան Սաֆարեան.–

Ստեփան Սաֆարեան.–
Մտքներովս չէր անցնում, որ Ղարաբաղին կը լքի նաև Հայաստանի նախագահը
09:26 • 25.03.10
«Հայաստանի առաջարկը կտրականապէս հակասում է ԼՂ հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ «Ժառանգութեան» դիրքորոշմանը, և մենք դատապարտում ենք այն»,- Tert.am-ին ասաց ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան ղեկավար Ստեփան Սաֆարեանը` անդրադառնալով արաբական Al Watan թերթին Սերժ Սարգսեանի տւած հարցազրոյցին, որում խօսւում է Ղարաբաղի շուրջ ձևաւորւած անվտանգութեան գօտին Ադրբեջանին վերադարձնելու հնարաւորութեան մասին:
Ըստ Սաֆարեանի` նման լուծումը չի բխում ՀՀ և ԼՂՀ շահերից և տարածաշրջանում կայունութիւն չի սահմանելու: «Առաւել ևս փոխզիջումների մասին չեն խօսում այն ժամանակ, երբ միւս կողմի ձեռքը ձգանի վրայ է: Չի կարելի թոյլ տալ, որ Ադրբեջանը մտածի, թէ Հայաստանն իր յոխորտանքներից վախենում է և դրանից ելնելով` բարձրացնում է անարժանապատիւ խաղաղութեան պայմանագրի հարցը»,- նշեց Սաֆարեանը:
«Ժառանգութեան» ներկայացուցչի խօսքով` իրենք նախկինում էլ էին ասել, որ Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը եզրագծող որոշ տարածքներ անպաշտպան են մնալու: «Բայց մտքներովս չէր անցնում, որ այս հարցում Հայաստանին ու Ղարաբաղին լքելու է նաև Հայաստանի նախագահը»,- ասաց նա:
Tert.am

0 Պատգամ: