Թուրքերի գրեթէ կէսը, յատկապէս երիտասարդութիւնը, կողմ է Հայ ապօրինի ներգաղթեալներին արտաքսելուն
12:53 / 25.03.2010
Թուրքերի 48 տոկոսը կողմ է հայաստանցի անօրինական ներգաղթեալների արտաքսման` վարչապետ Ռեջեփ Էրդողանի գաղափարին:
Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել թուրք բնակչութեան շրջանում, եւ հարցւածների միայն 34 տոկոսն է յայտարարել, որ կտրականապէս դէմ է Էրդողանի լոնդոնեան յայտարարութիւններին:
Հայաստանցիների արտաքսման ամէնաջերմ կողմնակիցները երիտասարդներն են. հետազոտութեանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պէտք է վտարել Թուրքիայից:
«Ազատութիւն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հայաստանցիների նկատմամբ առաւել հանդուրժող են տրամադրւած տարեց թուրքերը. 55-ից բարձր տարիքի հարցւածների միայն 42 տոկոսն է կիսում Էրդողանի տեսակէտը, 36 տոկոսը կտրականապէս դէմ է վարչապետի յայտարարութիւններին:
MetroPoll-ի մասնագէտները նաեւ պարզել են, թէ հայաստանցի ներգաղթեալներին ինչպէս են վերաբերւում Թուրքիայում գործող այս կամ այն կուսակցութեան համակիրները:
Վերջին` տեղական ընտրութիւններում իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան օգտին քւէարկած թուրքերի 56 տոկոսը դէմ չէր լինի, եթէ կառավարութիւնը որոշեր վտարել երկրում առանց օրինական կարգավիճակի գտնւող հայաստանցիներին: «Ազգայնական շարժում» կուսակցութեան կողմնակիցների շրջանում այդ ցուցանիշն աւելի բարձր է` 63 տոկոս:
Հայաստանցի միգրանտներին Թուրքիայից արտաքսելու գաղափարին ամենակտրուկ կերպով հակազդում են ծայրայեղ կրօնականները. հայերին աջակցողների ամենաբարձր ցուցանիշը` 56 տոկոս, արձանագրւել է կրօնական հայեացքներ դաւանող Բարօրութեան կուսակցութեան ընտրողների շրջանում:
«Ձեր կարծիքով, որքա՞ն է Թուրքիայում առանց օրինական փաստաթղթերի բնակւող հայաստանցիների թիւը» հարցին շարքային թուրքերի 26 տոկոսը հակւած է հաւատալ Ռեջեփ Էրդողանին` նշելով 100 հազար թիւը: Հարցւածների 18 տոկոսի կարծիքով` Թուրքիայում բնակւող հայաստանցիների թիւը իրականում չի գերազանցում 25 հազարը: Հարցման մասնակիցների 40 տոկոսն էլ ընդհանրապէս դժւարացել է պատասխանել այս հարցին:
MetroPoll հետազոտական կենտրոնը հեռախօսային այս հարցումը իրականացրել է մարտի 18-ին: Հարցմանը մասնակցել են Թուրքիայի 31 քաղաքների 1000-ից աւելի բնակիչներ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment