11:40 / 24.03.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լիբիայում կազմակերպւելիք Արաբական միութեան համաժողովից առաջ հեռախօսազրոյց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, որի ընթացքում քննարկւել են տարածաշրջանային խնդիրներ:
Թուրքական Yenisafak-ը ուշադրութիւն է դարձնում այն հանգամանքի վրայ, որ այս ընթացքում Հայաստանի նախագահը պաշտօնական այցով գտնւում է Սիրիայի հանրապետութիւնում եւ արդէն հանդիպել է նախագահ Ասադի հետ: Ասադը առաջարկել է Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգաւորման մէջ կարեւոր դեր ստանձնել:
Նշենք, որ աւելի վաղ թրքական մամուլը տեղեկացրել էր, որ առաջիկայում Սիրիայի նախագահը այցելելու է Թուրքիա:
Յիշեցնենք, որ մարտի 22-ին Սիրիայի Արաբական Հանրապետութեան նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաւէրով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եռօրեայ պաշտօնական այցով մեկնել է Սիրիա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment