Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևերը` Իսրայէլի և Սերբիայի խորհրդարաններում
09:39 • 27.03.10
Իսրայէլի և Սերբիայի խորհրդարանները պատրաստւում են Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագծեր քննարկել:
Իսրայէլական լրատւամիջոցների փոխանցմամբ՝ ապրիլին հերթական անգամ «Մերեց» կուսակցութիւնը Կնէսետում քւէարկութեան է դնելու Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող օրինագիծ:
«Մերեց» կուսակցութեան առաջնորդ Խայիմ Օրոնի պատրաստած բանաձևը դատապարտում է 1915թ. Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած հայերի կոտորածները` դրանք որակելով որպէս Ցեղասպանութիւն:
Նշենք, որ «Մերեց» կուսակցութիւնը նախկինում էլ է փորձել բարձրացնել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը Կնէսետում, սակայն այդ քայլերը յաջողութեամբ չեն պսակւել:
Սերբիայի խորհրդարանը նոյնպէս պատրաստւում է քննարկել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևի նախագիծ, որը ներկայացրել է Սերբիայի ռադիկալ կուսակցութիւնը։
Կուսակցութեան մամուլի խօսնակ Զորան Կրասին յայտարարել է, որ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձևի օրինագիծը մօտ ապագայում կը քննարկւի երկրի խորհրդարանում:

Tert.am

0 Պատգամ: