Պայթիւն Մոսկւայի մետրոյում
Պայթիւնի հետևանքով զոհւել է 26 մարդ



09:47 • 29.03.10
Մոսկւայի ժամանակով առաւօտեան 7։56 րոպէ պայթիւն է տեղի ունեցել Մոսկւայի «Լուբեանկա» մետրոյի կայարանում։ Ըստ նախնական տւեալների՝ կան զոհեր և տուժածներ։ Այդ մասին հաղորդում են ռուսական լրատւամիջոցները՝ յղում տալով Մոսկւայի իրաւապահ մարմիններին։
Նախնական տւեալով՝ պայթիւնը տեղի է ունեցել գնացքի երրորդ վագոնում։ Դէպքի վայր են մեկնել հրշէջ և փրկարար ծառայութիւններ, շտապ օգնութեան աւելի քան տասը մեքենայ։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարութեան նախնական տւեալների՝ պայթիւնի հետևանքով զոհւել է 26 մարդ։


Tert.am

0 Պատգամ: