«Հայոց արծիւները»՝
Մատենադարանի հարթակում
13:38 • 27.03.10
«Հայոց Արծիւներ» հայրենասիրական հասարակական կազմակերպութեան առաջին համագումարի շրջանակում այսօր կազմակերպութեան անդամները երթ անցկացրեցին Սարեանի արձանից դէպի Մատենադարան, որտեղ յարակից հրապարակում ելոյթներով հանդէս եկան կազմակերպութեան ղեկավարները։
Հաւաքւածների մեծ մասը մարզերից ժամանած քաղաքացիներ էին և դպրոցականներ։ «Հայոց արծիւների» հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրեանը ներկայացրեց երկու ամիս առաջ ստեղծւած կառոյցի գաղափարախօսութիւնը, նպատակներն ու ծրագրերը։
Երկու ամսւայ ընթացքում «Հայոց արծիւները» ստեղծել են 65 մարզային կառոյց, որոնցից 28–ը՝ Սիւնիքում։ Կազմակերութիւնն արդէն 8217 անդամ ունի։ Յիշեցնենք, որ հ/կ-ն ձևաւորւել է եօթ տարի գործող «Սիւնեաց արծիւների» հիմքի վրայ, որն այժմ «Հայոց արծիւների»՝ մարզային մասնաճիւղերից մէկն է:
Ասրեանը նշեց, որ կազմակերպութիւնն ապաքաղաքական մարմին է և չի զբաղւելու քաղաքական հարցերով, բացառութեամբ այն դէպքերի և խօսքը վերաբերում է ազգային, պետական և հայրենասիրական խնդիրներին։ Կազմակերպութեան, նպատակը, նրա խօսքով, պետականութեան պահպանումն ու հայրենասիրութեան սերմանումն է հայրենակիցների շրջանում:
Կազմակերպութեան ղեկավարը հրապարակեց խորհրդի անդամների կազմը։ Նրանց թւում են ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ՀՀ Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսեանը, ՀՀ Սպորտի և երիտասարդութեան հարցերի նախարար Արմէն Մովսիսեանը, ՀՀ Բնապահպանութեան նախարար Արամ Յարութիւնեանը, ԼՂՀ Պաշտպանութեան նախարար Մովսէս Յակոբեանը, ինչպէս նաև Զօրի Բալայեանը, մի շարք մարզպետներ և այլք:
Ողջունելով ներկաներին` Սէյրան Օհանեանը յաջողութիւն մաղթեց նորաստեղծ կազմակերպութեանն ու յոյս յայտնեց, որ երիտասարդների կը յաջողւի իրական փոփոխութիւններ կատարել։

Tert.am

0 Պատգամ: