Կայացաւ ազգային երաժշտական մրցանակաբաշխութիւնը
14:00 • 27.03.10
2009թ. լաւագոյն երաժիշտներն արդէն յայտնի են։ Երէկ ազգային երաժշտական վեցերորդ մրցանակաբաշխութիւնը յանձնել է 23 մրցանակ, դրանցից 11–ը յատուկ մրցանակներ էին։

Մրցանակներ յանձնւեցին նաև դասական երաժշտութեան ոլորտում։ Տարւայ հիթ ճանաչւեց «Ռեինկառնացիա» խմբի «Էլի Լաւայ» երգը։ Լաւագոյն տեսահոլովակը Դաւիթ Սահակեանցի հոլովակն է, լաւագոյն ռոք խումբը «Դորիանսը», լաւագոյն փօփ ալբոմը՝ Ինգա և Անուշ Արշակեանների «Մենք ենք ու սարերը մեր» ձայնասկավառակը։
Ամենասպասւած տիտղոսներից տարւայ լաւագոյն երգչի մրցանակը ստացաւ Ռազմիկ Ամեանը։ 2009թ. լաւագոյն երգչուհի ճանաչւեց Լիլիթ Յովհաննիսեանը։
Նշենք, որ շօու բիզնեսի ներկայացուցիչներին զարմացրել է յատկապէս վերջին անւանակարգի յաղթողը, քանի որ առաջադրւածներից յաղթողի ամենահաւանական թեկնածուն համարւում էր Սոֆի Մէեանը։
Tert.am
0 Պատգամ:
Post a Comment