Իրանի քաղաքացիները գլորւել են ձորը

13:25 / 22.03.2010
Կապան-Քաջարան աւտոմայրուղու 12-րդ կիլոմետրում տեղի է ունեցել աւտոպատահար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ «Ֆռայտ» մակնիշի ԻՌ 54185 պետհամարանիշի աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջւել ձորը:
Փրկարարների ուժերով աւտոմեքենայից դուրս են բերւել Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիներ` 1962 թ. ծնւած Ֆարիբորզ Սաֆարազի եւ 1992 թ. ծնւած Ֆարհադ Ֆարիբորզի Մանսուրիները: Տուժածները տեղափոխւել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնութիւն, դուրս են գրւել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: