Թրքական լրատւամիջոցները Պետրոս Շիրինօղլուին ներկայացրել են որպէս Թուրքիայի Հայ համայնքի առաջնորդ
12:24 • 24.03.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 26-ին հանդիպելու է պոլսահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից մէկի՝ Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի հետ:
Թրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` հանդիպումը կայանալու է Շիրինօղլուի նախաձեռնութեամբ:
Թուրքական լրատւամիջոցներն ուշադրութիւն են հրաւիրում այն հանգամանքին, որ Թայիփ Էրդողանը հանդիպում է պոլսահայ համայնքի երևելի ներկայացուցիչներից մէկի հետ Լոնդոնում իր հնչեցրած այն սպառնալիքներից յետոյ, թէ հարկ եղած դէպքում Թուրքիայից ապօրինի բնակւող հայերը կարտաքսւեն:
Թրքական որոշ լրատւամիջոցներ, ի դէմս TRT հեռուստաալիքի, Պետրոս Շիրինօղլուին ներկայացրել են որպէս պոլսահայ համայնքի ղեկավար:
Այդ առնչութեամբ հաղորդագրութիւն է տարածել Ստամբուլում գործող համացանցային HayTert լրատւամիջոցը:
«Այսօր Թուրքիայի հեռուստաալիքները հաղորդեցին այն մասին, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունելու է Հայ համայնքի ղեկավար և հայկական հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուին: Թուրքիայի Հայ համայնքը ղեկավար չունի: Համայնքի ղեկավարի ինստիտուտը ձևաւորւած է հրէական համայնքում, սակայն ո՛չ հայերը, ո՛չ յույները համայնքի առաջնորդ չունեն»,- նշւում է հաղորդագրութեան մէջ:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment