Ստամբուլահայ համայնքը ներողութի՞ւն է խնդրում Էրդողանից
12:10 / 25.03.2010
Թուրքական TRT հեռուստաընկերութեան եթերում յայտարարութեամբ է հանդէս եկել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ստամբուլահայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներից Պետրոս Շիրինօղլուն:
Նա նշել է, որ մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը նրան Հայ համայնքի անունից որեւէ հաղորդագրութիւն չի տալու, քանի որ Էրդողանը մշտապէս մօտիկից է հետեւում է Հայ համայնքի խնդիրներին: Շիրինօղլուն յիշեցրել է, որ Հայ համայնքի ներկայացուցիչը եօթ անգամ վարչապետից հանդիպում է պահանջել եւ եօթ անգամն էլ այդ պահանջը բաւարարւել է:

NEWS.am-ը յիշեցնում է, որ 2004-ի դեկտեմբերի 5-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անձամբ է կատարել Ստամբուլի Սուրբ փրկիչ հիւանդանոցում Պետրոս Շիրինօղլուի թանգարանի բացումը: Վարչապետ Էրդողանը մասնակցել է նաեւ կազմակերպւած միջոցառմանը եւ հետեւել «Մարալ» համոյթի կողմից «Ով Հայոց Աշխարհ», «Գրիգոր Լուսաւորիչ» երգչախմբի կողմից «Օրօր» եւ այլ երգերի կատարմանը։ Իր խօսքում Էրդողանը, ընդգծելու համար հայերի դերը արւեստների եւ մշակոյթի մէջ, յիշեցրել է, որ Թուրքիայի բոլոր տարածքները շրջելիս էլ անպայման կարելի է լսել «մի լաւ Հայ վարպետ կայ» արտայայտութիւնը:
Լուրեր Հայաստանից
*** Ըստ երեւոյթի Էրդուղանի նշած վարպետներից մէկը՝ ինքը Շիրինօղլուն է, անշուշտ մասնագիտութեամբ՝ դաւաճան... Վ.
0 Պատգամ:
Post a Comment