Գերմանիան մերժել է թուրքական դպրոցներ բացելու առաջարկը
Մարտ 26, 2010թ. 14:50
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկութիւնը՝ Գերմանիայում թուրքական դպրոցներ բացելու վերաբերեալ այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչների կողմից խիստ քննադատութեան է արժանացել:
Թուրքական կառավարութեան ղեկավարի յայտարարութիւնը հէնց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Թուրքիա այցելութեան շէմին էր արւած: Այցի նպատակներից մէկն էլ Ստամբուլում գերմանա-թրքական համալսարանի բացման շտապեցումն է, որի վերաբերեալ համաձայնագիր է կնքւել 2008-ին:
Էրդողանը յայտարարել է, թէ քանի որ Գերմանիայում ապրում է աւելի քան 3 միլիոն թուրք, ապա տրամաբանական կը լինի այնտեղ թուրքական դպրոցներ բացել, որպէսզի օգնեն գաղթականների երեխաներին կրթութիւն ստանալ: Բացի այդ, Էրդողանը գերմանական իշխանութիւններին առաջարկել էր վերանայել երկքաղաքացիութեան հարցը, քանի որ Գերմանիայի քաղաքացիութիւն ստանալու համար էմիգրանտները ստիպւած են հրաժարւել Թուրքիայի քաղաքացիութիւնից:
«Ֆոկուս» ամսագրին Գերմանիայի կառավարութեան պաշտօնական ներկայացուցիչն ասել է, որ թուրքերէնի դասաւանդման համար յատուկ դպրոցների ստեղծումը կը խանգարի էմիգրանտներին՝ ինտեգրւելու գերմանական հասարակութեանը: Տարբեր ՀԿ-ների ու կուսակցութիւնների ներկայացուցիչներ ևս պաշտպանել են կառավարութեան տեսակէտը, ասելով, որ դա կը խոչընդոտի ադապտացիային, իսկ այդ թուրքական դպրորցները սոցիալ-դեմոկրատներից մէկը որակել է «փակուղի սովորողների համար»:

ArmAr.am
0 Պատգամ:
Post a Comment